Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Իրականացված ծրագրեր [uri] => /what-we-do/population-movement/population_implemented_projects.html [id] => 84 [content] => 0 ) 1
Իրականացված ծրագրեր
Array ( [label] => ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ [uri] => /what-we-do/population-movement/population_implemented_projects/սիրիահայերի-եվ-տեղաբնակների-դիմակայունության-բարձրացում.html [id] => 225 [content] => 1 ) 1
ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ...

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԲՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

      

Ղեկավարող: Ավստրիական Կարմիր խաչ

Գործընկերներ: Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ), Հայկական Կարիտաս, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, աջակից գործընկեր` Սեյվ դը Չիլդրեն։

Ծրագրի ընդհանուր նպատակն է ներդրում ունենալ Ինտեգրացիայի ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը ՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով։

Հատուկ նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնաների սոցիալական և տնտեսական դիմակայունությունը, ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի  ինստիտուցիոնալ կարողությունները։

Միջանկյալ արդյունքներ և հիմնական գործողություններ

(1)   Առողջապահական և սոցիալական ծառայությունների բարելավված հասանելիություն՝ ներառյալ բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը, սիրիահայերին և ամենախոցելի տեղացիներին հոգեբանական աջակցության և սոցիալական ծառայությունների տրամադրում 

Արդյունքներ․  բազմասեկտորային տեղեկատվական  հանգույցի ստեղծում՝ ներառելով

պետական և ոչ-պետական դերակատարների կողմից սիրիահայերին տարամադրվող բոլոր ծառայությունները; տարեցների և հաշմանդամություն ունեցող սիրիահայերի, ամենախոցելի հայերի և Հայաստանում այլ տեղահանված անձանց այցերի ծառայության տրամադրում; սիրիահայերին առաջարկվող հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ/ծառայություններ։

 

(2)   Սիրիահայերի բարելավված բնակարանային պայմաններ

Արդյունքներ․ ամենախոցելի սիրիահայերին տրամադրվում է ամսական դրամական օժանդակություն, հիմնական շահակիրների հետ ուսումնասիրվել, մշակվել և  կատարելագործվել են բնակարանային հարցի երկարաժամկետ լուծման տարեբերակները։

 

(3)   Մեծացել է  սիրիահայերի և տեղացիների տնտեսական հնարավորությունների հասանելիությունը՝ բիզնեսի զարգացման և աշխատանքի տեղավորման աջակցությունը ներառյալ

Արդյունքներ․ Սիրիահայերի և տեղացի հայերի համար ստեղծվել է բիզնես ինկուբատորի կազմակերպական կառուցվածք՝ պետական և ոչ-պետական դերակատարների հետ համատեղ; սիրիահայերին ու տեղացի հայերին տրամադրվել է բիզնեսի զարգացման աջակցություն; բիզնեսի ինկուբացիայի կայուն շարունակականության համակարգը խթանվել և ջատագովվել է համապատասխան պետական և ոչ-պետական դերակատարների շրջանում; սիրիահայերի աշխատանքային հմտություններն ու խթանումը բարելավվել է։

(4)   Սիրիահայ և տեղացի հայ երեխաների ու երիտասարդների ինտեգրման և դիմակայունության բարելավում

Արդյունքներ․ սիրիահայերի խնդիրներին առնչվող երեխաների, ուսուցիչների, գործընկերների և պետական շահակիրների կարողությունների բարելավում՝ հանդուրժողականության և հոգեբանական Առաջին օգնության դասընթացների միջոցով; սիրիահայերի և տեղացի երեխաների ու երիտասարդների սոցիալական ներառում և ինտեգրում՝ արտադպրոցական համատեղ գործողությունների միջոցով։  

 

Թիրախային խմբեր

9000 սիրիահայ ավելի լավ տեղեկացված կլինի առկա ծառայությունների վերաբերյալ; կբարելավվի 1100 սիրիահայի և տեղացի հայի սոցիալական և վիճակը; 720 սիրիահայ կօգտվի բնակարանային հարցի լուծման համար տրվող աջակցությունից; 200 ձեռներեց աջակցություն կստանա բիզնեսի պլանավորման և դասընթացների միջոցով; 360 ուսուցիչ հոգեբանական Առաջին օգնության դասընթաց կանցնի։

Ծրագրի տևողությունը 36 ամիս, 2018 հուլիս – 2021 հունիս

Ֆինանսավորումը Եվրոպական միության տարածաշրջանային հիմնադրամի կողմից («Մադադ/MADAD հիմնադրամ», € 3,000’000), համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (€ 135’000) և Ավստրիական Կարմիր խաչի (€ 165’000) կողմից:

       

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ