Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Իրականացված ծրագրեր [uri] => /what-we-do/population-movement/population_implemented_projects.html [id] => 84 [content] => 0 ) 1
Իրականացված ծրագրեր
Array ( [label] => Փախստականների պաշտպանություն և ինտեգրում [uri] => /what-we-do/population-movement/population_implemented_projects/httpswwwredcrossamwhat-we-dopopulation-movementpopulation_curren.html [id] => 270 [content] => 1 ) 1
Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Իրականացնող կազմակերպություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ծրագրի անվանում՝ Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Իրականացման ժամկետներ՝ 2022 թվական

Դոնոր կազմակերպություն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի գրասենյակ

Իրականացման աշխարհագրություն՝ Հայաստանի Հանրապետություն

Թիրախ խումբ՝ Ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ-ում ապաստան հայցողները, փախստականները,
փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձիք

Ծրագրի նպատակ և գործողություններ՝

Ծրագրի շրջանակներում իրականացվել է տեղահանված անձանց ընդհանուր պաշտպանության և նրանց ինտեգրմանն ուղղված լայնածավալ գործունեություն։  
Ապաստան հայցողների համար ՀՀ տարածք մուտքի հասանելիությանն ուղղված նպատակով ՀԿԽԸ-ն իր տարածքային մասնաճյուղերի օգնությամբ իրականացրել է ՀՀ ցամաքային սահմանակետերի, օդանավակայանների, կանաչ սահմանների անցակետերի պարբերական մոնիթորինգ, համագործակցել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ, կազմակերպում պարբերական վերապատրաստումներ՝ ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների վերաբերյալ։ ՀԿԽԸ-ն տրամադրել է թարգմանչական ծառայություններ՝ ապաստանի ընթացակարգի և ինտեգրմանն ուղղված միջոցառումների բոլոր փուլերում։

ՀԿԽԸ-ն իրականացրել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի մշտադիտարկում՝ վերհանելով այնտեղ բնակվող ապաստան հայցողների անհատական խնդիրներ, ենթակառուցվածքների և պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ է ներկայացրել և իրականացրել դրանք։ Իրականացրել է աջակցելու և սոցիալական տարաբնույթ ռիսկերից պաշտպանելու, նրանց հիմնական կարիքները բավարարելու և իրավունքների իրագործման ապահովման աշխատանքներ: Տվյալ կացարանում ապաստան հայցողների համար իրականացրել է տեղեկատվական հանդիպումներ, հայոց լեզվի դասընթացներ, տրամադրել է հոգեբանական աջակցություն։ 


Ծրագրի շրջանակներում նպատակ է դրվել նաև հատուկ պաշտպանություն ապահովել դժվարին իրավիճակում հայտնված փախստական երեխաների, բռնության ենթարկված անձանց համար։ Երեխաների լավագույն շահի բացահայտումը և դրա հիման վրա դեպքի վարման իրականացումը, բռնության ենթարկված փախստական կանանց հետ հատուկ վերականգնողական և սոցիալ-հոգեբանական  աշխատանքի իրականացումը նպաստել են իրավունքների համապարփակ պաշտպանությանը։

Ինտեգրմանն ուղղված գործունեությունը ևս ուներ բազմաշերտ ուղղվածություն։

- Սոցիալ-մշակութային ինտեգրում՝հայերեն լեզվի դասընթացների կազմակերպում փախստականների համար - դասերը

  • կազմակերպվում են հեռավար և առկա տարբերակներով, ելնելով մասնակիցների քանակից, լեզվից, քովիդ-19 իրավիճակից և այլն։
  • հոգեբանական աջակցության տրամադրում - անհատական և խմբային հոգեբանական աջակցություն ինչպես հատուկ կացարանի բնակիչներին, այնպես էլ դրանից դուրս ապրող մեր թիրախային խմբեր հանդիսացող անձանց և ընտանիքներին:
  • քաղաքացիական ուղղորդման սեսիաների և մշակութային միջոցառումների կազմակերպում, որի շնորհիվ շահառուները ծանոթանում են հայկական մշակույթին, ավանդույթներին, իրավական և սոցիալական համակարգին, նրանց հասանելի օգնության ծրագրերին և ապրուստի միջոց ստանալու հնարավորություններին։

- Երեխաների դիմակայունության բարձրացում՝

  • Երեխաների համար միջոցառումների կազմակերպում՝ բարձրացնելու երեխաների հոգեբանական բարեկեցությունը, սոցիալական համախմբվածությունը, խաղաղ գոյակցությունը ևտեղական ինտեգրումը: 
  • Կազմակերպվել են տարատեսակ խմբային հանդիպումներ, արտ-թերապիաներ, մշակութային և կրթական միջոցառումներ:

- Տնտեսական ինտեգրման ապահովման նպատակով ՀԿԽԸ-ն իրականացրել է՝

  • զբաղվածության, աշխատանքի տեղավորման աջակցություն,
  • աշխատանքային պրակտիկայի  ապահովում/կազմակերպում,
  • մասնագիտական գործիքների տրամադրում,
  • տնտեսական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների տրամադրում՝ ֆինանսական գրագիտություն, ընտանեկան բյուջեի կառավարում, բիզնես դասընթացներ, մարքեթինգ, կարիերայի զարգացում,
  • բիզնես խորհրդատվության տրամադրում և հետագա ուղղորդումներ։  

- Խաղաղ համակեցության և համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր՝

  • Սերտ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՀՀ ողջ տարածքում իրականացվել են համայնքային աջակցության ծրագրեր, ինչպես նաև տրամադրվել է աջակցություն համայնքահեն կազմակերպություններին։
  • Համագործակցելով ՀՀ ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ, կազմակերպվել են ՄՍԾ ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ