Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը 2013թ.նոյեմբերից մինչև 2014թ. մայիսն իրականացրել է «Աջակցել ամենախոցելիներին», ծրագիրը, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկյան դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն էր աջակցել 30 ամենախոցելի սիրիահայ ընտանիքներին սեփական գործ սկսելու:
Ծրագրի շրջանակներում ընտվել են փոքր բիզնեսի 30 սիրիահայ ընտանիքների նախագծեր: Ընտրված շահառուները կստանան համապատասխան գործիքներ ու սարքավորումներ` շահույթն ապահովող գործունեություն իրականացնելու համար և կմասնակցեն սկսնակների համար բիզնեսի դասընթացների:
Դասընթացները կօգնի նրանց համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել Հայաստանում բիզնես սկսելու համար: Դասընթացները կվարեն պրոֆեսիոնալ մասնագետները: Կքննարկվեն իրավական և տնտեսական հարցեր: