Ծրագրի իրականացման տևողությունը՝ 01.04.2021 - 30.12.2021
Ծրագրի ֆինանսավորող՝ ԿԽՄՖ
Իրականացման վայր՝ ՀՀ 6 մարզ՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք, Վայոց ձոր, Արարատ
Նպատակ և խնդիրներ
1.1 Աջակցություն հիգիենիկ պարագաներով համավարակից տուժած կամ խոցելի 3000 անձանց
1.2 400 պլանշետային համակարգիչների տրամադրում միայնակ անձանց և ծերերի՝ սոցիալիզացման և համավարակի ընթացքում մեկուսացմամբ պայմանավորված խնդիրների լուծման նպատակով
1.3 80 ուսուցիչների և 20 կամավորների՝ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ուղղությամբ վերապատրաստումների իրականացում
1.4 400 դպրոցահասակ, համավարակից տուժած և Արցախից տեղահանված երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, ինչպես նաև նրանց 400 պլանշետային համակարգիչների բաշխում
1.5 Համավարակի վերաբերյալ հետազոտության անցկացում (մարդկանց հուզող հարցեր, պատվաստումների վերաբերյալ հարցում, համավարակի վերաբերյալ թյուրըմբռնման ի հայտ բերում)
1.6 Թեժ գծի գործունեություն՝ խոցելի և կարիքավոր անձանց նույնականացման նպատակով, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ համավարակից տուժած և Արցախից տեղահանված անձանց
1.7 Համավարակի և համավարակի կանխարգելման վերաբերյալ նյութերի տպագրություն և բաշխում