Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` 2014թ. նոյեմբերից 2015թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Ավստրիայի զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիրխաչի ընկերության ֆինանսավորմամբ, իրականացրել է "Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III" ծրագիրը:
Ծրագրում ներգրավված էր 300 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1230 մարդ:
"Աջակցություն սիրիահայերին և նրանց կարողությունների հզորացում III" ծրագիրը նպատակ ուներ նպաստելու Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում 300 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է հետևյալ օգնությունը`