Ծրագրի նպատակը
Հզորացնել Հայաստանի և Վրաստանի ԱԻ կառավարման ոլորտում փոխգործակցությունը և կարողությունները` ԱԻ-ն արդյունավետ և համարժեք նախապատրաստվելու և արձագանքելու համար` երկրի սահմաններում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ծրագրի հատուկ նպատակն է ամրապնդել ԱԻ կառավարման հիմնական դերակատարների, ՀԿԽԸ և ՎԿԽԸ կարողությունները և նրանց միջև համակարգումը: Ամրապնդվելու և համախմբվելու են ՀԿԽԸ և ՎԿԽԸ կազմակերպչական պատրաստվածության միջոցառումները և գործողությունները՝ ԱԻ հետևանքներին ժամանակին և արդյունավետ կերպով արձագանքելու և դրանք հաղթահարելու համար՝ նվազեցնելով դրանց ազդեցությունը խոցելի համայնքների վրա:
Կազմակերպչական պատրաստվածության միջոցառումները կբարձրացնեն աղետների արձագանքման մեխանիզմների արդյունավետությունը, օգտավետությունը և ազդեցությունը համայնքային, ազգային և միջազգային մակարդակներում, ի թիվս այլոց, Ազգային ընկերության համար կմշակվեն աղետներին արձագանքման քաղաքականություններ, կազմակերպչական նորմեր, մեխանիզմներ և գործողությունների պլաններ:
Ծրագիրը ընդգրկում է հինգ հիմնական ուղղություններ, որոնք անհրաժեշտ են ԱԻ-ն արդյունավետ նախապատրաստվելու և արձագանքելու համար. 1) Կոմպետենտ (որակավորված և փորձառու) մարդիկ, 2) Համապատասխան ծրագրեր, 3) Արդյունավետ կազմակերպչական համակարգ, 4) Անհրաժեշտ ռեսուրսներ և 5) Աշխատանքի արդյունավետ ոճ:
Ակնկալվող արդյունքներ՝
- Արագ եւ արդյունավետ արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման համար ուժեղացված կառույցներ, համակարգեր եւ ընթացակարգեր. կառուցվածքները եւ պլանները ավելի շատ փոխկապակցված են աղետների արձագանքման տարածաշրջանային եւ միջազգային մեխանիզմների հետ:
- Հստակորեն սահմանված դերերը արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում, որոնք ճանաչվում են բնակչության պաշտպանության մարմինների կողմից` աղետների արձագանքման ազգային ծրագրերում; ՀԿԽՀ-ը եւ ՎԿԽԸ-ը կներկայացվեն եւ ակտիվ կլինեն արտակարգ իրավիճակների ազգային եւ տեղական համակարգող մարմիններում:
- Աղետների կառավարման արդյունավետ կարողություններ ազգային մակարդակներում: Լավ պատրաստված եւ հագեցված արձագանքման թիմեր եւ ղեկավարներ, որոնք կարող են արագ եւ արդյունավետ կերպով արձագանքել տուժածների կարիքներին:
- Արտակարգ իրավիճակներում հոգե-սոցիալական օգնության տրամադրում տուժածներին եւ առաջին արձագանքողներին լավ պատրաստված եւ հագեցված անձնակազմի կողմից:
- Պատրաստվածության եւ արձագանքման ոլորտում պատասխանատու մարմինների գործողությունների օպտիմալացում՝ ռեսուրսների, տեղեկատվության եւ փորձի համակարգված փոխանակման միջոցով:
- Արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման աշխատանքի պարբերաբար վերահսկում, վերանայում եւ գնահատում՝ աշխատանքը, որակը եւ ազդեցությունը գնահատելու համար:
Նախատեսված է համագործակցել եւ աջակցել բնակչության պաշտպանության մարմինների եւ շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես `
- Տարեկան կլոր սեղաններ, հանդիպումներ, ճեպազրույցներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ արտակարգ իրավիճակների կառավարման պլանների եւ կարողությունների փոխկապակցման համար
- Շահագրգիռ կողմերի խորհրդատվական խումբը կներկայացնի համագործակցությունը եւ համակարգումը պետական մարմինների եւ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ
Ծրագրի հիմնական շահառուներ՝
Նախագծի թիրախային խումբը բաժանված է երեք խմբի՝
- ԱԻ ոլորտում գործող շահագրգիռ կողմեր պետական կառավարման մարմիններից և Հասարակական կազմակերպություններ ազգային և տեղական մակարդակում:
- ՀԿԽԸ անձնակազմն ու կամավորները, որոնք աշխատում են աղետների կառավարման և Սոցիալ-հոգեբանական աջակցության (ՍՀԱ) բնագավառում:
- Տեղական բնակչություն, նրանց ԱԻ դեպքում գործելու իրազեկման և նախապատրաստման մակարդակի բարձրացման նպատակով:
Տևողություն՝ մարտ 2017 – դեկտեմբեր 2018
Դոնոր՝ Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչություն:
Գործընկերներ՝ Դանիական (առաջատարի դերում), Ավստրիական և Իսլանդական Կարմիր խաչի ընկերությունները և Կարմիր խաչի/ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ):