Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ [uri] => /what-we-do/disaster-management/disaster_implemented_projects/building-safe-and-resilient-communities.html [id] => 142 [content] => 1 ) 1
Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ

Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ

Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ

Ավստրիական Կարմիր խաչի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է “Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ”ծրագիրը` Երևան, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի չորս գյուղական համայնքներում: Այն մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին և շարունակվելու է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:

Ծրագրի հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղական և քաղաքային համայնքների բնակչության խոցելիությունը աղետների նկատմամբ` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Համայնքներն ավելի լավ պատրաստված կլինեն` ունենալով համապատասխան հմտություններ ևարձագանքման մեխանիզմներ` աղետների հետևանքները մեղմացնելու համար:

Թիրախային համայնքները կընդլայնեն/կամրապնդեն իրենց տեղական կարողությունները և կարող ենառաջինն արձագանքել աղետներին.

Ծրագրի նպատակն էր բարձրացնել և ամրապնդել խոցելի գյուղական և քաղաքային համայնքների բնակչության` բնական և մարդածին աղետների նկատմամբ պատրաստվածության մակարդակը:

• Լոռու մարզի 6 քաղաքային և գյուղական համայնքներ սահմանել են/կբացահայտել են իրենց համայնքին սպառնացող աղետների ռիսկերը և մշակել նախապատրաստման և կանխարգելման գործողությունների պլան,
• թիրախային համայնքներում ձևավորվել են աղետներին նախապատրաստման և արձագանքման կամավորական 6 համայնքային թիմեր (ՀԱՆԱԿԹ)` որպես համայնքային մակարդակում աղետին առաջին արձագանքողներ:
• Լեռու մարզի թիրախային գյուղական և քաղաքային համայնքերի, ինչպես նաև Երևանի բնակչության`ԱՆ իրազեկման մակարդակը բարձրացել է, ինչպես նաև մմշակվել է Աղետի Ընտանեկան Պլան (ԱԸՊ) և իրականացվել ոչ-կառուցվածքային կանխարգելման միջոցառումներ:
• Թիրախային համայնքներում ԱՌՆ/ԱԿ ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունն ընդլայնվել է.

Արդյունքում ակնկալվում էր, որ.

1.Կընդլայնվեն թիրախային համայնքների պատրաստվածության և արձագանքման կարողությունները

• Լոռու մարզի 4 թիրախային համայնքներում կիրականացվի Խոցելիության և կարողություններիգնահատում (ԽԿԳ) և կմշակվի ԽԿԳ զեկույց:
• մշակվի և կիրականացվի նախապատրաստման և կանխարգելման գործողությունների պլան` 4թիրախային համայնքներում:
• Թիրախային համայնքներում կձևավորվի աղետներին նախապատրաստման և արձագանքմանհամայնքային կամավորական թիմեր (յուրաքանչյուր թիմում կընդգրկվեն և տղամարդիկ, և կանայք`ընդհանուր 20 անդամ), կտրամադրվի համապատասխան գույք, ինչպես նաև թիմերը կմիացվենմարզային ԱԿ համակարգին:
• Թիրախային բնակչության ավելի քան 50% -ը կարող է ճիշտ սահմանել իր հիմնականգործողությունները` նվազեցնելու տեղական աղետների ազդեցությունը:
• Առնվազն 5 փոքրամասշտաբ կանխարգելման ծրագրեր կիրականացվեն թիրախային համայնքներում.

2.Կընդլայնվեն քաղաքային համայնքների պատրաստվածության և արձագանքման կարողությունները

• Լոռու մարզի 2 քաղաքային համայնքներում կիրականացվի ԽԿԳ, կմշակվի և կիրականացվինախապատրաստման և կանխարգելման գործողությունների պլան:
• Շուրջ 48.000 մարդու հետ աշխատանքներ կտարվեն` ԱՌՆ, կլիմայի փոփոխության և երեխաներիպաշտպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով:
• Թիրախային դպրոցների 16.000 աշակերտների համար կկազմակերպվեն աղետներիննախապատրաստման սեմինարներ, մրցույթներ և տարահանումներ:
• Թիրախային համայնքների ընտանիքների առնվազն 50%-ի հետ կտարվեն աշխատանքներ` ԱՌՆվերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով, կմշակեն ԱԸՊ, և ընտանիքների առնվազն20%-ը իրենց տներում կիրականացնի ոչ կառուցվածքային կանխարգելման միջոցառումներ` իրենց իսկմիջոցներով:
• Թիրախային դպրոցների 70 %-ը կվերանայի և կթարմացնի տարհանման պլանները` սերտորենհամագործակցելով շահագրգիռ կողմերի հետ:

3.Ազգային մակարդակով կընդլայնվի համագործակցությունը Կարմիր Խաչի ընկերությունների և արտաքին գերատեսչությունների` պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների միջև

• ԱՌՆ ազգային պլատֆորմի միջոցով կբարձրաձայնվեն տեղական խնդիրները և կարիքները, ինչպես նաև կիրականացվի շահերի պաշտպանության քարոզչություն` ազգային իշխանությունների ՝ շրջանում:
• Հաղորդակցության ձևերը և համակարգման մեխանիզմները կքննարկվեն/կհամաձայնեցվեն շահագրգիռ կողմերի հետ:
• Առկա լավագույն փորձը ԱՌՆ/ԱԿ մեթոդների և ռազմավարության վերաբերյալ կփոխանակվի հիմնական շահագրգիռ կողմերի հետ` տարածաշրջանային և ազգային մակարդակով կազմակերպված սեմինարների և հանդիպումների ընթացքում:

4.Կամրապնդվեն համայնքային մակարդակում ԱՌՆ վերաբերյալ գործառնական գիտելիքները և փորձի փոխանակման կարողությունները, համայնքային մակարդակում ԱՌՆ ոլորտը կհանդիսանա ԿՄ/ԿՄ ազգային ռազմավարության կարևոր դրույթներից մեկը

• Փորձի փոխանակման կանոնավոր հանդիպումների և այցելությունների կկազմակերպվեն Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի շարժման գործընկերների միջև` քննարկելու ծրագրի առաջընթացը, ձեռքբերումները, լավագույն փորձը, ոչ կառուցվածքային կանխարգելման և տարահանման պլանները:
• Քաղած դասերի և լավագույն փորձի վերաբերյալ կմշակվի հաշվետվություն և կլուսաբանվի տեղական, մարզային, ազգային և միջազգային բոլոր հիմնական գործընկերների շրջանում ԿԽ/ԿՄ Ազգային ընկերությունների հրապարակումների, կայքերի, այցելությունների և միջազգային հանդիպումների միջոցով:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ