Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում [uri] => /what-we-do/disaster-management/disaster_current_projects/volfire-project.html [id] => 253 [content] => 1 ) 1
Հայաստանի Հանրապետությունում առաջին...

Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում

Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում

Դոնոր կազմակերպություններ - Ավստրիական Զարգացման Համագործակցություն, Ավստրիական Կարմիր Խաչ

 

Իրականացնող կազմակերպություն – Հայկական Կարմիր խաչի ընկերություն,

Համագործակցող կազմակերպություն- ՀՀ ներքին գործերի նախարարություն, Հայկական Կարիտաս

Իրականացման ժամկետներ – Դեկտեմբեր 2022 – Օգոստոս 2025

Իրականացման աշխարհագրություն – ՀՀ Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզերում


⮚ Ծրագրի նպատակը


Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության
պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:


⮚ Ծրագրի խնդիրները


1. Բնակչության պաշտպանության համակարգերում կամավորների ինտեգրման փորձի և
հաջողված պատմությունների վերաբերյալ հետազոտության իրականացում և
մոդելենրի մշակում:
2. Հայաստանում բնակչության պաշտպանության կամավորական թիմերի ձևավորում և
կարողությունների զարգացում:
3. Բնակչության պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության
զարգացում և համայնքներում համապատասխան ինքնաբավ համակարգերի ներդրում:
4. Բնակչության պաշտպանության կամավորների ընդգրկման և զարգացման
արդյունքահեն մոդելի մշակում, որը հետագայում հնարավոր է կիրառել բնակչության
պաշտպանության ոլորտում կամավորների զարգացման նպատակով։


⮚ Ծրագրի թիրախային խմբերը


Ծրագրի թիրախ խմբերն են հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզի՝ Գառնի, ՀՀ Լոռու մարզի՝
Մեծ Պառնի և Աղթալա, ՀՀ Արմավիրի մարզի՝ Երվանդաշատ, ՀՀ Արարատի մարզի՝
Լուսաշող, ՀՀ Շիրակի մարզի՝ Փոքր Սարյար, ՀՀ Գեղարքունիքի մարզի՝ Արտանիշ, ՀՀ
Սյունիքի մարզի՝ Շիկահող, ՀՀ Վայոց Ձորի մարզի՝ Մարտիրոս և Խաչիկ, ՀՀ Տավուշի
մարզի՝ Պտղավան, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան վարչական շրջանների և
հարակից բնակավայրերի ազգաբնակչությունը:


ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ