Դոնոր կազմակերպություն - Կարմիր խաչի միջազգային կոմիտե
Իրականացնող կազմակերպություն – Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Իրականացման ժամկետներ – Հունվար 2023 – Դեկտեմբեր 2023
Ծրագրի նպատակը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով հակամարտությունից տուժած համայնքների բնակիչների տնային տնտեսությունների և ներքին տեղահանվածների տնային տնտեսությունների կենսաբանական, բնապահպանական և մշակութային չափանիշներով սահմանված հիմնական կարիքների և անխուսափելի ծախսերի կայուն կերպով ծածկում:
Ծրագրի խնդիրները
1. Տնտեսական անվտանգության ամբողջական շրջափուլի իրականացման վերաբերյալ թարմացման դասընթացներ ՀԿԽԸ-ի ընտրված կամավորների համար:
2. Առնվազն 20 ՀԿԽԸ կամավորներ պատրաստված են Տնտեսական անվտանգության ծրագրերի պլանավորման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքներ իրականացնելու համար։
Ծրագրի թիրախային խմբերը
Ծրագրի թիրախային խմբերն են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ընտրված կամավորները և աշխատակազմը: