Ստանալով վարսավիրական պարագաներ՝ մկրատ, սանր և այլն, արդեն մի քանի ամիս է, ինչ Լիլիթն ու Քրիստինեն այցելում են տարեց կանանց ու թարմացնում նրանց սանրվածքները, չէ որ ցանկացած տարիքում, հատկապես կանայք, կարևորում են իրենց արտաքինը։
Կամավորներն արդեն 37 կնոջ են այցելել, բայց մտադիր չեն կանգ առնել։
Նախաձեռնությանն աջակցում են ԿԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում և Դանիական Կարմիր խաչը։