Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Տավուշի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․
Աղետների կառավարում և արձագանքում
Արձագանքման թիմի 12 անդամ
«Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը»
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Իջևանում տեղադրել է 240 աղբաման և քաղաքապետարանին տրամադրել համապատասխան աղբահավաք մեքենա։ Իջևանի քաղաքապետարանն ապահովում է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։
Պաշտպանություն
Սահմանամերձ գյուղերի բնակիչներ, ԱԻՆ քաղպաշտպանության 12 թիմ, 24 ուսուցիչ 12 համայնքներից, Տավուշի մարզային ՀՓՋ 33 հրշեջ - փրկարար, 22 սահմանամերձ համայնքների բուժկետերի և ամբուլատորիաների աշխատակիցներ, 22 սահմանամերձ համայնքների դպրոցականներ
• Առաջին օգնության դասընթացներ
• Առաջին օգնության մրցումներ
Դիմակայունության կենտրոն
ՀԿԽԸ Տավուշի դիմակայունության կենտրոնի նպատակն է նպաստել Տավուշի մարզի բնակչության և համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ գործունեություն իրականացնելով հետևյալ ուղղություններով․
• Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոն
• Արագ արձագանքման ռեսուրս կենտրոն
• Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության և հարմարվողականության կենտրոն
• Սոցիալ-հոգեբանական ծառայություն
• ԱԻ արձագանքման պահուստային ֆոնդ
• Երիտասարդների և երեխաների կայուն զարգացում
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքներին
Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում
Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:
Զենքի աղտոտում
Միջազգային սահմանի երկայնքով ապրող թիրախային բնակչության իրազեկվածության բարձրացում զենքի առկայությունից բխող ռիսկերի, ավելի անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։
Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների և տեղահանված երեխաների համար
Տեղահանված երեխաների դիմակայունության բարձրացում և կրթության աջակցում՝ դասապատրաստման ծառայության տրամադրում
Աջակցություն տեղահանված անձնանց
180 սննդի փաթեթ
300 հիգիենիկ պարագաների փաթեթ
756 շահառուի համար տաք հագուստ
168 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 11.424.000 դրամ:
Հակամարտության արդյունքում տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն
1000 տեղահանված
Նպաստել Հակամարտության արդյունքում տուժած անձանց հոգեկան առողջության վերականգնմանը՝ խմբակային կամ անհատական հոգեբանական ծառայությունների տրամադրման միջոցով
Բնակչության տեղաշարժ
Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում
Որոնում ծառայություն
Սոցիալ – հոգեբանական աջակցություն Ղարաբաղյան հակամարտության 1992-1994թթ․ սրացման հետևանքով
անհայտ կորածների ընտանիքներին անհայտ կորածների ընտանիքներին
15 Անհայտ կորածի ընտանիք
Սոցիալ-առողջապահություն
Սննդի աջակցություն միայնակ տարեցներին
110 անապահով տարեց
2020 թ․ հունվարից Տավուշի 110 անապահով տարեց ամեն ամիս սննդի, իսկ եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաների փաթեթ է ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։
Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին
235 երեխա
ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, «Երեխաների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:
Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը, նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:
Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում
Նպատակն է բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունն ու հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համայքի բնակիչների համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են ՀԿԽԸ 6 առաջնորդ կամավորներ և 20 համայնքային կամավորներ, որոնք իրազեկման աշխատանքներ են իրականացնում մարզի բնակչության համար:
Արձագանք Քովիդ -19 համավարակին
Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ԿԽՄՖ պատրաստվածության և արձագանքման գործողություններին
Աջակցել համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.
Քովիդ 19 դիմակայունության բարձրացում ՀՀ-ում
Քովիդ-19 հետևանքների մեղմացում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալհոգեբանական օգնության տրամադրման միջոցով։
Սննդի եւ հիգիենիկ պարագաների 2094 փաթեթ
Միայնակ տարեցներ, խոցելի ընտանիքներ, մեկուսացվածներ
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան 400 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը: