Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Կոտայքի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/kotayk-regional-branch.html [id] => 12 ) 1
Կոտայքի մարզային մասնաճյուղ

    Կոտայքի մարզային մասնաճյուղ

     





     


    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները:


    Աղետների կառավարում

     

    Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում

     

    ՀՀ Կոտայքի մարզի Գառնի  համայնքի և հարակից բնակավայրերի ազգաբնակչությունը

     

    Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:

     

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը

    Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների և Արցախից տեղահանված երեխաների համար


    Տեղահանված երեխաների դիմակայունության բարձրացում և կրթության աջակցում՝ դասապատրաստման ծառայության տրամադրում

     

    2295 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 156.060.000 դրամ: 

    Տրամադրվել է մարդասիրական օգնության 22 350  փաթեթ, այդ թվում՝ հիգիենիկ, կենցաղային, գրենական պարագաներ և սնունդ: 


    Սոցիալ-առողջապահություն

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն հանրակացարանաբնակ միայնակ ծերերին

    Հայկական Կարմիր խաչի ընկերության  Կոտայքի մարզային մասնաճյուղը իրականացնում է   «Սոցիալ-հոգեբանական աջակցություն հանրակացարանաբնակ միայնակ ծերերին» ծրագիրը: Այն ուղղված է հանրակացարանաբնակ  միայնակ  ծերերի  սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը  և տնային պայմանների բարելավմանը:

    Ծրագրում ընդգրկված են 63 շահառու, (33-ը  Հրազդան քաղաքից, 30՝ Աբովյանից):

    Մարզային մասնաճյուղի վեց կամավոր,  շաբաթը մեկ անգամ  այցելում են շահառու տարեցներին, օգնում տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Երեք ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում  են սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաններ:

     

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

    • Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

    • հանրության շրջանում Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

     

    Սննդի աջակցություն և ՀԿԽԸ մասնաճյուղերի կարողությունների զարգացում Հայաստանի մարզերում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական կարմիր խաչի աջակցությամբ սննդի աջակցության ծրագիր է իրականացնում Արագածոտն, Արարատ, Տավուշ, Կոտայք  մարզերում։ Կոտայքի 70 միայնակ անապահով տարեց ամեն ամիս սննդային փաթեթ են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:


     

    Արձագանք Քովիդ-19 համավարակին

     

    Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիայի պատրաստվածության և արձագանքման գործողություններին

     

    Աջակցել համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.

     

     Հոգեկան առողջություն և հոգեբանական աջակցություն

    1. Ռիսկերի գնահատում և համայնքի ներգրավվածություն
    2. Ոչ պարենային` հիգիենիկ պարագաների տրամադրում
    3. Հեռավար ուսուցում և դիմակայունության խթանում: 

     

    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

     

    Բացահայտել համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

     

    Սննդի և հիգիենիկ պարագաների 2259 փաթեթ

     

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ


    Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 650 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

    •  մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ