Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Գեղարքունիքի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․
Աղետների կառավարում
Արձագանքման թիմի 12 անդամ
Զինամթերքով աղտոտվածություն
2021-ից
Սահմանամերձ համայնքների բնակիչներ
Վտանգին անմիջական հարևանությամբ ապրող 4 համայնքների (Սոթք, մեծ Մասրիկ, Թթու ջուր, Վահան) դպրոցների 816 աշակերտների և ուսուցիչների և 10 համայնքների ավելի քան 250 բնակչի իրազեկում՝
զենքի առկայությունից բխող ռիսկերի, առավել անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը 2020
637 մարդ ստացել է 68 000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 43.316.000 դրամ:
Տրամադրվել է մարդասիրական օգնության 12 347 փաթեթ, այդ թվում՝ հիգիենիկ, գրենական, կենցաղային պարագաներ և սնունդ:
Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում
140 երեխա՝ 1-6-րդ դասարաններում սովորող աշակերտները
Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:
2021 թվականից իրականացվում է «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների և ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում և Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում: Ծրագրի շրջանակներում դպրոցներում հիմնվել են երեխաների զարգացման կենտրոններ՝ «Ժպիտների ակումբներ», որտեղ վերապատրաստվել են մարզային ՀԿԽԸ կամավորներ, որոնց թվում են նաև դպրոցներում դասավանդող ուսուցիչներ:
Կենտրոններում իրականացվում են ամենօրյա դասապատրաստումներ, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների զարգացմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:
Արձագանք Սեպտեմբերի 13-ի սրացման հետևանքներին 2022
3266 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:
Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին: Ընդհանուր թվով 297 ընտանիք (1152 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր 85 միլիոն 966 հազար ՀՀ դրամ։
Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում
2023
Ծրագրի նպատակը
Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը (հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման աջակցություն - Շողակաթ, Ճամբարակ, Արտանիշ, Աղբերք, Ջիլ, Ծափաթաղ):
Բնակչության տեղաշարժ
2022
2630 ընտանիք
1330 ներքին տեղահանված կամ տեղահանման ռիսկի ենթակա
1000 ԼՂ-ից տեղահանված
300 փախստական և ապաստան հայցող
ՀՀ-ում ապաստան հայցող, փախստական և տեղահանված ընտանիքներին պաշտպանության և ինտեգրման ծառայությունների տրամադրում, այդ թվում՝
Պաշտպանություն
- Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
- Պաշտպանության մոնիթորինգի միջոցով ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների գնահատում և բացահայտված դեպքերի վարում
- Երեխաների պաշտպանության հատուկ դեպքերի վարում
- Բռնության դեպքերի վարում
- Համագործակից կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացում,
- Թարգմանչական ծառայությունների տրամադրում
Ինտեգրում
- Բնակարանային վարձի տրամադրում
- Հումանիտար աջակցություն՝ ներառյալ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրում
- Հայոց լեզվի դասերի կազմակերպում և սոցիալ-մշակութային միջոցառումներ
- Տնտեսական ինտեգրմանն ուղղված եկամտաբերության խթանման նպատակով գործիքների տրամադրում և անասնապահության աջակցություն, մասնագիտական դասընթացների կազմակերպում, բիզնես դասընթացների տրամադրում
- Հոգեբանական աջակցության կազմակերպում՝ անհատական և խմբային աշխատանքի միջոցով
- Երեխաների դիմակայունության բարձրացանն ուղղված միջոցառումներ
- Համայնքային ծրագրեր՝ ուղղված տեղահանված և տեղացի ընտանիքների խաղաղ համակեցության ապահովմանը
- Տեխնիկական օգնության տրամադրում՝ տեղահանված ընտանիքներին աջակցող համայնքահեն կազմակերպություններին
(Աջակցություն երիտասարդական կենտրոնին՝ Սևանում, մինի-ֆուտբոլի դաշտի վերանորոգում՝ Գագարինավանում, միջնակարգ դպրոցի վերանորոգում Ակունքում, Աջակցություն երիտասարդական կենտրոնին, սպորտդպրոցի վերանոգորում, գորգագործության կենտրոնի հիմնում՝ Մարտունիում, Աջակցություն երիտասարդական կենտրոնին Վարդենիսում ):
Անհայտ կորածների ընտանիքների սատարում
17 անհայտ կորածների ընտանիք
2011- ից
Սատարում անհայտ կորածների ընտանքի անդամներին՝ սոցիալ-հոգեբանական ծառայության տրամադրում և ուղղորդում:
Առաջին օգնություն
2022
Առաջին օգնության դասընթացներ սահմանամերձ համայնքներում
Ճամբարակ համայնք - Ճամբարակ քաղաք, Թթուջուր, Վահան
Գեղամասար համայնք - Գեղամասար, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ
Վարդենիս համայնք - Վարդենիս քաղաք, Մարտունի քաղաք, Մեծ Մասրիկ, Այրք
25 դասընթաց
14 համայնք
298 մասնակից - 65 բուժանձնակազմ - 15 հրշեջ - փրկարար
Սոցիալ-առողջապահություն
Սննդի աջակցություն միայնակ տարեցներին
2023
70 անապահով տարեց
2018թ․ նոյեմբերից Սևանի 70 - 100 անապահով տարեց ամեն ամիս սննդային փաթեթ է ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։
Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
2022
32 տուբերկուլյոզով հիվանդ
Շաքարային դիաբետի կանխարգելում և խնամք տարեցների շրջանում
2022
330 շաքարային դիաբետով հիվանդ - Սևան և Մարտունի
Նպատակը
Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ։
Գործողություններ
Արձագանք Covid-19 համավարակին
Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում
01.02.2021-31.07.2022
COVID-19 համաճարակն ի հայտ բերեց Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության (MHPSS) կարևորությունը և անհրաժեշտությունը համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողներին: Այս ծրագրի շրջանակներում բացահայտվել են համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը, ստեղծվել է օգնողների և արձագանքողների աջակցույթյան առցանց հարթակ՝ համապատասխան թեմատիկ նյութերով:
Հոգեբան - կամավորների ցանց - 4 հոգեբան
Covid-19 դիմակայունության բարձրացում ՀՀ-ում
Covid -19 հետևանքների մեղմում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման միջոցով։
Սննդի և հիգիենիկ պարագաների 1439 փաթեթ
Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ:
Ակտիվ տարեցներից կազմված Նախաձեռնող խմբերի, համայնքային կամավորների ներգրավմամբ իրականացվել է Covid-19 և պատվաստման վերաբերյալ իրազեկում:
Երիտասարդական
2022
Երիտասարդական ակումբ Մարտունիում
Մշակութային միջոցառումների կազմակերպում երեխաների և պատանիների համար
15 կամավոր
5 միջոցառում
125 մասնակից
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան 1000 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը: