ՀԿԽԸ Վայոց Ձորի մարզային մասնաճյուղ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Վայոց ձորի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․
Աղետների կառավարում և արձագանքում
Արձագանքման թիմի 12 անդամ
ՀԿԽԸ կարողությունների բարելավում՝ ժամանակին և արդյունավետ արձագանելու տարածաշրջանում աղետների հետևանքով տուժած բնակչության մարդասիրական կարիքներին:
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը 2020
Մարդասիրական օգնություն
Մոտ 20 500 միավոր/կտոր/փաթեթ սնունդ, հիգիենիկ պարագաներ, անկողնային և կենցաղային պարագաներ, պաշտպանիչ միջոցներ և ԱՕ արկղեր:
710 մարդ ստացել է 68 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 48.280.000 դրամ:
Զինամթերքով աղտոտվածություն
2021 -2022
Սահմանամերձ համայնքների 3745 անդամ
Վտանգին անմիջական հարևանությամբ ապրող 4 համայնքների 4 դպրոցների բոլոր դասարանների մոտ 362 աշակերտների և համայնքների մոտ 3383 բնակչի իրազեկում՝
զենքի առկայությունից բխող ռիսկերի, առավել անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։
(Ելփին, Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ, Արենի)
Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում
2020-2022
Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:
(Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ, Արենի)
Արձագանք 2022 թ. սեպտեմբերի 13-ի սրացման հետևանքներին
300 երեխա՝ 1-6-րդ դասարանների աշակերտները
Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոցում մեկնարկել է կրթական ծրագիր, որի շրջանակներում հիմնվել է երեխաների զարգացման կենտրոն: Հատուկ վերապատրաստված ՀկխԸ մարզային և համայնքային մասնաճյուղերի կամավորներն իրականացնում են ամենօրյա դասապատրաստումներ, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների զարգացմանը և աշխարհայացքի ձևավորմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:
Բնակչության տեղաշարժ
2022
5780 ընտանիք
4550 ներքին տեղահանված կամ տեղահանման ռիսկի ենթակա
1156 ԼՂ-ից տեղահանված,
50 փախստական և ապաստան հայցող
ՀՀ-ում ապաստան հայցող, փախստական և տեղահանված ընտանիքներին պաշտպանության և ինտեգրման ծառայությունների տրամադրում, այդ թվում՝
Պաշտպանություն
Ինտեգրում
(Խաղահրապարակ Եղեգիս համայնքում
Բացօթյա կինոդահլիճ Ջերմուկ համայնքում
Տեխնիկական աջակցություն Եղեգնաձոր համայնքի մշակութային կենտրոնին):
Առաջին օգնության դասընթացներ
Սահմանամերձ համայնքների բնակչություն, բուժանանձնակազմ
Սոցիալ-առողջապահություն
Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում
2022
85 միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք
• տնային խնամողի (4 տնային խնամող) և կամավորների (24 կամավոր) աջակցություն
• խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ
• Ակտիվ երկարակեցության գործողությունների նախաձեռնող խմբեր 2 համայնքներում՝ 48 տարեցների մասնակցությամբ:
35 ամենախոցելիները ստանում են նաև սնունդ:
Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին
2011-ից
6 Անհայտ կորածի ընտանիք
Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
2022
26 տուբերկուլյոզով հիվանդ
Արձագանք Covid-19 համավարակին
Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ԿԽՄՖ պատրաստվածության և արձագանքման գործողություններին (ՀՀ 6 մարզ՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք, Վայոց ձոր, Արարատ)
01.04.2021 - 30.12.2021
1.1 Աջակցություն հիգիենիկ պարագաներով համավարակից տուժած կամ խոցելի 3000 անձանց
1.2 400 պլանշետային համակարգիչների տրամադրում միայնակ անձանց և ծերերի՝ սոցիալիզացման և համավարակի ընթացքում մեկուսացմամբ պայմանավորված խնդիրների լուծման նպատակով
1.3 80 ուսուցիչների և 20 կամավորների՝ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ուղղությամբ վերապատրաստումների իրականացում
1.4 400 դպրոցահասակ, համավարակից տուժած և տեղահանված երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, ինչպես նաև նրանց 400 պլանշետային համակարգիչների բաշխում
1.5 Համավարակի վերաբերյալ հետազոտության անցկացում (մարդկանց հուզող հարցեր, պատվաստումների վերաբերյալ հարցում, համավարակի վերաբերյալ թյուրըմբռնման ի հայտ բերում)
1.6 Թեժ գծի գործունեություն՝ խոցելի և կարիքավոր անձանց նույնականացման նպատակով, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ համավարակից տուժած և Արցախից տեղահանված անձանց
1.7 Համավարակի և համավարակի կանխարգելման վերաբերյալ նյութերի տպագրություն և բաշխում
Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում
01.02.2021-31.07.2022
COVID-19 համաճարակն ի հայտ բերեց Հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության (MHPSS) կարևորությունը և անհրաժեշտությունը համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողներին: Այս ծրագրի շրջանակներում բացահայտվել են համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը, ստեղծվել է օգնողների և արձագանքողների աջակցույթյան առցանց հարթակ՝ համապատասխան թեմատիկ նյութերով:
Covid-19 դիմակայունության բարձրացում ՀՀ-ում
2021
Ակտիվ տարեցներից կազմված Նախաձեռնող խմբերի և համայնքային կամավորների ներգրավմամբ իրականացվել է Covid-19 և պատվաստման վերաբերյալ իրազեկում:
1700 տեղահանվածներ
Քովիդ-19 հետևանքների մեղմում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման միջոցով։
Սննդի և հիգիենիկ պարագաների 448 փաթեթ
2020
Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ
Մարդասիրական օգնություն
Ավելի քան 6255 միավոր/կտոր/փաթեթ – սնունդ, հագուստ, առաջին օգնության, հիգիենիկ և կենցաղային պարագաներ (Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արենի, Եղեգիս համայնքներ):
17 անուն աշխատանքային գործիք՝ Վայոց ձորի մարզպետարանին:
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան 1000 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:
Վայոց ձորի մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանում, թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ: