Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Սյունիքի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է․
Աղետների կառավարում եւ արձագանքում
Արձագանքման 2 թիմ` 12-ական անդամ ՀԿԽԸ կարողությունների բարելավում՝ ժամանակին և արդյունավետ արձագանելու տարածաշրջանում աղետների հետևանքով տուժած բնակչության մարդասիրական կարիքներին:
Զինամթերքով աղտոտվածություն
2021 - 2022
Սահմանամերձ համայնքների 8108 անդամ
Վտանգին անմիջական հարևանությամբ ապրող 12 համայնքների 14 դպրոցների բոլոր դասարանների մոտ 861 աշակերտների և համայնքների 7247 բնակչի իրազեկում՝ զենքի առկայությունից բխող ռիսկերի, առավել անվտանգ վարքագծի դրսևորման վերաբերյալ։
(Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Տեղ, Կոռնիձոր, Որոտան, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Եղվարդ, Շիկահող, Ճակատեն, Ագարակ):
Արձագանք սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետեւանքներին 2022
Տրամադրվել է մոտ 1851 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, խոհանոցային իրերի, անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:
Կանխիկ աջակցություն
12.2022
Սյունիքի (Ճակատեն, Սրաշեն և Ներքին Հանդ) և Գեղարքունիքի մարզի (Սոթք, Տրետուք, Կուտական, Ներքին Շորժա) սահմանամերձ համայնքներում 407 ընտանիքի ընդհանուր առմամբ կտրամադրվի 127 միլիոն 391 հազար դրամի աջակցություն:
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը 2020
Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների եւ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանված երեխաների համար
1-6-րդ դասարանների 350 աշակերտ
Դասապատրաստման կենտրոնների հիմնում, ՀԿԽԸ մարզային կամավորների վերապատրաստում, որոնց թվում են նաև դպրոցներում դասավանդող ուսուցիչներ:
Ամենօրյա դասապատրաստումների իրականացում, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների և աշխարհայացքի ձևավորմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:
Սահմանամերձ դպրոցական համայնքներում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակի բարձրացում
2020 -2022
Կրթության հասանելիության ընդլայնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով գտնվող կրթական հաստատություններում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համար: Դիմակայունության զարգացած հմտություններ կրթական համայնքներում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային միջավայրի ռիսկերին:
(Կոռնիձոր, Որոտան, Գեղանուշ, Սյունիք)
Հակամարտության արդյունքում տուժած անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն
Տեղահանված 1000 և ներքին տեղահանված 50 անձ
Հակամարտության/ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց հոգեկան առողջության վերականգնմանը՝ խմբակային կամ անհատական հոգեբանական ծառայությունների տրամադրման միջոցով։
Կանխիկ աջակցություն
Աջակցություն Սյունիքի սահմանամերձ համայնքներին 1291 ընտանիքի միանվագ կանխիկ աջակցություն՝ մինչև ձմեռնամուտ անասնակեր և վառելափայտ ձեռքբերելու համար, ընդհանուր՝ 361.480.000 ՀՀ դրամ:
Սյունիքի մարզում տրամադրվել է մարդասիրական օգնության 11 997 փաթեթ, այդ թվում՝ հիգիենիկ, կենցաղային, գրենական պիտույքներ եւ սնունդ:
Բնակչության տեղաշարժ
2022
Ուղիղ շահառու մոտ 4150 ընտանիք
Ներքին տեղահանված կամ տեղահանման ռիսկի ենթակա - 1024 անձ,
ԼՂ-ից տեղահանված – 3000 անձ,
մոտ 100 - փախստական եւ ապաստան հայցող
Պաշտպանություն
Ինտեգրում
2021-2022
Գորիս |
Աջակցություն Արվեստի դպրոցին |
Կապան |
Խաղահրապարակ |
Կապան |
Խելացի գրադարան |
Շինուհայր |
Այգու կառուցում |
Շինուհայր |
Նստարանների տեղարդում կենտրոնական փողոցում |
Սիսիան |
Նստարանների տեղադրում կենտրոնական փողոցում |
Սիսիան/Շաքի |
Սենյակների տարեցների համար |
Առաջին օգնություն. Դասընթացների անցկացում եւ արկղերի տրամադրում
2022
Սոցիալ-առողջապահություն
Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում
2019-2022
Ծրագրի նպատակն է բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
19 hամայնքներում իրականացվել է բնակչության իրազեկվածության բարձրացում Արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահության խնդիրների նկատմամբ
(ԱՕ, ԱՀՕ, Էպիդեմիա, պանդեմիա, WASH and Sanitation):
Հունվարից սեպտեմբեր ամիսների ընթացքում տեղեկատվություն է ստացել տարբեր տարիքային խմբերի մոտ 5400 մարդ:
Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում եւ Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
2022
26 տուբերկուլյոզով հիվանդ
Սննդի աջակցություն միայնակ տարեցներին
2022
70 շահառու
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ սննդի աջակցության ծրագիր է իրականացնում Արագածոտն, Արարատ, Տավուշ, Կոտայք, Սյունիք մարզերում։
Կապանի 70 միայնակ տարեցներ ամեն ամիս սննդային փաթեթ են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից: Այն ներառում է բրինձ, շաքարավազ, մակարոն, ձեթ և այլ սննդամթերք։
Բացի այդ, Կարմիր խաչի կամավորները պարբերաբար այցելում են տարեցներին՝ շփվում, օգնում են տնային և կենցաղային գործերում, իրականացնում են ժամանցային և մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան մոտ 1000 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:
Կամավորական նախաձեռնություններ
2019-2022
200 սոցիալապես անապահով անձ