Array ( [label] => Եղիր ներգրավված [uri] => /become-a-volunteer.html [id] => 159 [content] => 0 ) 1
Եղիր ներգրավված
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers.html [id] => 154 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2.html [id] => 156 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => ​Սարգիս Ավետիսյան. Երբ երիտասարդ ես և մեծ փորձ չունես, բայց ուզում ես ինչ-որ բան անել՝ կամավորությունը հենց այդ հնարավորությունն է [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2/sargis-avetisyan.html [id] => 169 [content] => 1 ) 1
​Սարգիս Ավետիսյան. Երբ երիտասարդ ես և մեծ փորձ...

​Սարգիս Ավետիսյան. Երբ երիտասարդ ես և մեծ փորձ չունես, բայց ուզում ես ինչ-որ բան անել՝ կամավորությունը հենց այդ հնարավորությունն է

​Սարգիս Ավետիսյան. Երբ երիտասարդ ես և մեծ փորձ չունես, բայց ուզում ես ինչ-որ բան անել՝ կամավորությունը հենց այդ հնարավորությունն է

 «Այն ամենը, ինչ ունեմ իմ առօրյայում, կամավորությունն է ինձ տվել․ շատ ընկերներ, միջոցառումներ կազմակերպելու, ծրագրեր համակարգելու փորձ, հստակ գիտակցություն, թե ինչ եմ ուզում և ինչ կարող եմ անել»,- ասում է 22-ամյա Սարգիս Ավետիսյանը, որ արդեն 1,5 տարի Կարմիր խաչի կամավոր է, միաժամանակ աշխատում է և սովորում ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսում։

Սարգիսն ասում է, որ կամավորությունն ու դրանից բխող արդյունքները նաև բանակում ծառայության շնորհիվ է։ Պատմում է, որ մինչ բանակ գնալը հիմնական նպատակն ուսումն ավարտելն ու աշխատանքի անցնելն էր։ Բանակից վերադառնալուց հետո հասկանում է, որ առօրյայում միայն դասերով զբաղվելը բավարար չէ, այլ զբաղմունքներ էլ են պետք։ «Ինչպես բանակ գնալուց առաջ էի վստահ, որ ինչ-որ ժամանակ գիտական գործունեությամբ պետք է սկսեմ զբաղվել, այնպես էլ հիմա։ Պարզապես բանակում ծառայության շնորհիվ ավելի նախաձեռնող ու ինքնուրույն եմ դարձել, հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում, դեպի նպատակ տանող գործողություններս էլ համակարգված են»,- ասում է նա։

Անդրադառնալով կամավոր դառնալու որոշմանը՝ Սարգիսը պատմում է, որ երբ 2015-ին բանակից վերադարձավ ու վերականգնվեց համալսարանում՝ նոր հետաքրքրություններ գտնելու, միջավայրին հարմարվելու խնդիր ուներ։

«Բանակում 2 տարի ծառայելուց հետո նախկին հետաքրքրություններն այլևս չէին ձգում։ Փորձում էի նոր բան գտնել, որով կարող էի կենցաղս հետաքրքիր դարձնել ու ինչ-որ առումով օգտակար լինել»,- ասում է նա։ Շուտով ընդգրկվում է մի խմբում, որի կազմում մասնակցում է բանակցային հմտությունների վերաբերյալ դասընթացի, իսկ հետո՝ բանավեճի։ Այդտեղ մի քանի երիտասարդների հետ է ծանոթանում, որոնք Կարմիր խաչի կամավորներ էին։ Նրանց հետ շփումը շարունակվում է, իսկ երիտասարդներն անընդհատ իրենց կամավորական գործունեությունից էին պատմում՝ հետաքրքրություն առաջացնելով։ Սկսում է հետաքրքրվել, թե ինչպես ինքն էլ կարող է ընդգրկվել կամավորական խմբում, Հայկական Կարմիր խաչի ընկերություն է այցելում և գրանցվում որպես կամավոր՝ ընդգրկվելով «Ժպիտների ակումբ» նախագծում, որի շրջանակներում հանրակացարանաբնակ երեխաների համար ուսուցողական դասեր են կազմակերպվում տարբեր առարկաներից։

«Սկզբում կամավորությանը վերաբերվում էի որպես գործի․ կարևոր էր, որ ինչ-որ բան անում էի, պարապ չէի, նաև ընկերներիս հետ էի։ Բայց մեկ ամիս անց, ինչքան ընկերներիս հետ էի կապված, այնքան էլ այդ երեխաների հետ կապվեցի։ Այդ պահից կամավորությունը ոչ թե գործ էր, այլ նրանց համար ինչ-որ լավ բան անելու ցանկություն։ Աստիճանաբար դա դարձավ կենսակերպ, ու հիմա չկա օր, որ ես դրանով չզբաղվեմ»,- ասում է նա։

Սարգիսն աստիճանաբար ընդգրկվում է նաև տարեցների և երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, իսկ հիմա արդեն «Ժպիտների ակումբի» համակարգողն է։

«Կամավորներով էլ պարբերաբար հավաքվում ենք, որ միմյանց հետ կապը չկորցնենք։ Ու ամեն հավաքից հետո նոր գաղափար է ծնվում, որի իրագործմանն էլ ձեռնամուխ ենք լինում դրա հաջորդ օրվանից»,- ասում է Սարգիսը։

Հիշելով առաջին փորձը որպես կամավոր՝ պատմում է, որ Չարբախի հանրակացարան էր գնացել, ուր երեխաների հետ մաթեմատիկա պետք է պարապեր․ «Նորեկ էի, ոչ մեկին չէի ճանաչում։ Մոտ տասը երեխա հավաքվեց։ Չգիտեի, թե ինչ պետք է անեմ, երեխաների հետ շփման փորձ չունեի։ Օրվա վերջում արդեն բոլորի հետ ծանոթացել էի ու հասկացել, թե ինչ է պետք երեխաների հետ շփվելու համար։ Երեխաների մեջ անկեղծություն կա, երբեք ենթատեքստերով չեն խոսի։ Եթե հետաքրքրեցիր՝ կլսի քո ներկայացրածը։ Ու առաջին իսկ օրվանից ամեն ինչ արել եմ, որ մաթեմատիկան այնպես ներկայացնեմ, որ հետաքրքրի երեխաներին»։

Ասում է, որ եթե այն ժամանակ տեղանքին ու բնակիչներին ծանոթ չէր, ապա այժմ բոլորին է ճանաչում, կարծես շենքի բնակիչներից մեկը լինի։ Նշում է, որ կամավորներին ոգևորում է ոչ միայն երեխաների հետաքրքրվածությունը, այլև ծնողների վերաբերմունքը, երբ գնահատում են իրենց երեխաների համար որևէ դրական բան անելու ձգտումը։

Կամավորությունը սահմանելիս Սարգիսն ասում է, որ այն ունեցածդ մոտիվացիան և հնարավորություններն օգտագործելու տարբերակ է։

«Երբ երիտասարդ ես, մեծ փորձ չունես, բայց ուզում ես ինչ-որ բան անել՝ կամավորությունը հենց այդ հնարավորությունն է, որ ինչ-որ բան փորձես, ինքդ քեզ ու քո հնարավորությունները ճանաչես ու մեծ փորձ ձեռք բերես,- ասում է նա՝ հավելելով, որ Կարմիր խաչում կամավորությունը, կազմակերպության սոցիալական ուղղվածության շնորհիվ նաև բարի գործ է։- Այստեղ երբ ժպիտ ես տալիս, այն հետ է գալիս և կրկնակի ուրախություն դառնում»։

Հարցին, թե ինչպես է համատեղում ուսումը, աշխատանքը և կամավորությունը, Սարգիսը նշում է, որ գաղտնիքը ճիշտ առաջնահերություններ սահմանելն է։ «Կամավորներիս գործունեության ժամանակը երեկոյան է, քանի որ բոլորս աշխատում ենք։ Եթե այլ պարագայում տուն պիտի գնայինք կամ մի տեղ նստեինք, ապա այս պարագայում կամավորներով հավաքվում ու գործ ենք անում»,- ասում է նա՝ հավելելով, որ հասցնում է կամավորական գործունեություն իրականացնել նաև իր մասնագիտությամբ, ընդգրկված է «Մարքեթինգի հայկական ակումբ» երիտասարդական նախաձեռնությունում, որտեղ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացնում։

Ասում է, որ շրջապատում բոլորը չէ, որ հասկանում են իր կամավորական ձգտումը․ «Մարդիկ կան, որոնք այլ մոտիվացիա չունեն, բացի վարձատրությունից»։ Բայց կան նաև մարդիկ, որոնք իրենք էլ կամավորական գործունեություն են ծավալում՝ ոգևորվելով Սարգիսի օրինակով։

«Այդ մեծ սոցիումի անդամ դառնալն իսկ ձեռքբերում է։ Սոցիալական կապիտալը՝ ծանոթությունները, կապերը, որ ձեռք ես բերում այնտեղ, ամենաթանկ բանն են երիտասարդի համար»,- ասում է նա և հավելում, որ կամավորությունը դադարեցնելու մասին դեռ չի էլ մտածում, ավելին, ցանկանում է բակալավրիատն ավարտելուց հետո փոխել մասնագիտությունը՝ անցնելով սոցիալական, հասարակական ոլորտ։ «Այս հետաքրքրություններս կամավորության շնորհիվ եմ բացահայտել։ Ապագայում ինձ սոցիալական գործունեության ոլորտում եմ տեսնում»,- ասում է նա։

Հայկուհի Բարսեղյան 

http://ankakh.com/article

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ