Array ( [label] => Եղիր ներգրավված [uri] => /become-a-volunteer.html [id] => 159 [content] => 0 ) 1
Եղիր ներգրավված
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers.html [id] => 154 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => Մեր կամավորները [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2.html [id] => 156 [content] => 0 ) 1
Մեր կամավորները
Array ( [label] => Գայանե Աղումյան. ​Ուզում եմ լինել փրկողը, ոչ թե բողոքողը [uri] => /become-a-volunteer/our-volunteers/volunteers2/gayane-aghumyan.html [id] => 170 [content] => 1 ) 1
Գայանե Աղումյան. ​Ուզում եմ լինել փրկողը, ոչ թե...

Գայանե Աղումյան. ​Ուզում եմ լինել փրկողը, ոչ թե բողոքողը

Գայանե Աղումյան. ​Ուզում եմ լինել փրկողը, ոչ թե բողոքողը

Որոշել եմ, անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն կամ դիրք կունենամ հասարակության մեջ, միևնույն է, ամսվա մեջ որոշակի ժամանակ հատկացնել կամավորությանը: Եվ ինքս եմ դա անելու, քանի որ միայն ֆինանս տալով չեն բարեգործություն անում»,- ասում է 22-ամյա Գայանե Աղումյանը, որն արդեն չի էլ հիշում, թե քանի տարվա կամավորության փորձ ունի:

Գայանեն առաջին մասնագիտությամբ օտար լեզվի և գրականության մասնագետ է, այժմ սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում, ապագա կրթության կառավարիչ է: Միաժամանակ պարում է, ստեղծագործում, աշխատում ու հասցնում նաև կամավորություն անել Կարմիր խաչում և Հայ օգնության ֆոնդում:

Թե ինչպես է կարողանում այդ ամենը համատեղել, Գայանեն կարծում է` ցանկության խնդիր է: «Ինձ համար, իհարկե, շատ դժվար է համատեղելը, հատկապես հիմա, երբ պատրաստվում եմ թեզի պաշտպանությանը: Մոտ ժամանակներս ավելանալու է նաև պրակտիկան: Բայց փորձում եմ այնպես անել, որ ոչ մի բնագավառ չտուժի: Հասցնելը ցանկության խնդիր է: Ես կարող եմ քնել մեկ ժամ, բայց բավարարված լինել իմ արածից ու ինձ լավ զգալ»,- ասում է նա:

Գայանեն պատմում է, որ ուրիշներին օգնելու ցանկությունը ընտանիքից է գալիս. իր համար լավագույն օրինակ են ծառայել հայրն ու մայրը: Հիշում է, որ իր վրա հատկապես խոր հետք է թողել մանկության տարիների մի միջադեպ. «Մի պապիկ կար, որ մեր տուն էր գալիս: Հենց դուռը թակում էր, մայրս այդ պահին ձեռքի տակ եղած սնունդը տալիս էր նրան: Մի անգամ պապիկին տվեց իմ սիրելի մուրաբան: Երբ դժգոհեցի՝ մայրս բացատրեց, որ նա դրա կարիքն ավելի շատ ունի: Եվ այժմ սկզբունք է դարձել ինձ համար՝ անել լավագույնը օգնության կարիք ունեցողին աջակցելու համար»:

Գայանեն ծնունդով Սպիտակից է և դպրոցական տարիներին կամավորություն էր անում այնտեղ գործող ԵՄՔԱ (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա) ընկերությունում: Երբ Երևան է գալիս ուսանելու, որոշում է իր վաղեմի ցանկությունն իրագործել ու Կարմիր խաչում գործունեություն ծավալել:

«Կարմիր խաչն իմ մտքում միշտ ասոցացվել է Սպիտակի երկրաշարժի հետ: Ինչ աչք եմ բացել, անընդհատ լսել եմ պատմություններ ավերված քաղաքի, հազարավոր մարդկանց կորստի մասին: Մեր ընտանիքում էլ մեծ կորուստներ ենք ունեցել,- ասում է նա:- Մայրս միշտ պատմում էր, թե ինչքան շատ է մարդկանց օգնել Կարմիր խաչը: Ու իմ մեջ մի տեսակ պարտքի զգացում կար: Գիտեի, որ ինչքան էլ փորձեմ, չեմ կարող Կարմիր խաչին որևէ օգուտ տալ, բայց կարող եմ Կարմիր խաչի միջոցով ուրիշ մարդկանց օգուտ տալ»:

Սկզբում նա ներգրավվում է «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագրում, որի նպատակն էր աջակցել Հայաստանում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացին և կայուն զարգացմանը: Այնուհետև մասնակցում է հանրակացարանաբնակ երեխաների և տարեցների աջակցության ծրագրերին:

«Երեխաների հետ կապվածությունը մի ուրիշ զգացում է: Երբ անցնում ես փողոցով ու մի խումբ երեխաներ որպես սիրո արտահայտման միջոց քո անունն են գոռում, հասկանում ես, որ քո արած քայլերն անիմաստ չեն եղել: Կամ երբ կարողանում ես ժպիտ պարգևել կյանքի հոգսերից ու դժվարություններից կնճռոտված տատիկին՝ արդեն իսկ մեծ բան է»,- ասում է նա:

Փորձելով սահմանել կամավորությունը` Գայանեն ասում է, որ այն ապրելակերպ է. «Կամավորությունը մարդն ինքն իր համար է անում, դա ինքնամաքրման, էներգիա ստանալու, ապրելու ձև է, և ես ընտրել եմ այդ ձևը»: Ասում է, որ ինչ-որ մեկին մի փոքր դրական լիցք հաղորդելիս ինքը կրկնապատիկն է ստանում` ցանկանալով անել ավելին: Նաև վստահ է` կամավորությունը, դիմացինին օգնելու ձգտումը յուրաքանչյուրի մեջ կա, ուղղակի պետք է կարողանալ արթնացնել այն:

«Մարդիկ հաճախ են ասում` եթե այսքան գումար ունենայի, բարեգործություն կանեի: Իսկ ես կարծում եմ, որ բարեգործություն անելու համար մեծ գումարներ պետք չեն, պարզապես ցանկություն է պետք: Իմ օրինակով փորձում եմ կոտրել այն կարծրատիպը, թե դիմացինին օգնելու համար բազմահազար դոլարներ են հարկավոր»,- ասում է նա:

Գայանեն նշում է, որ կամավորությունը և հատկապես Կարմիր խաչում կամավորությունը կայանալու, որպես հասարակության անդամ քո կարևորությունը զգալու, կարողություններդ ու նախասիրություններդ հասկանալու ու նաև մասնագիտական զարգացման հնարավորություն է յուրաքանչյուրի համար. «Սա հարթակ է, որտեղ կարող ես ներկայացնել գաղափարներդ, ու մի ամբողջ թիմ ձեռնամուխ կլինի դրա իրագործմանը»: Ասում է, որ կամավորության շնորհիվ նաև ձեռք է բերել ներքին բավարարվածություն, խղճի հանգստություն և շատ լավ ընկերներ:

Գայանեն վստահ է` կյանքում որևէ բան փոխելու համար չպետք է հրաշքի կամ փրկչի սպասել: «Ես չեմ բողոքում, չեմ սպասում, որ ինչ-որ մեկը գա ու մեզ փրկի, ուզում եմ լինել փրկողը, ոչ թե բողոքողը: Վստահ եմ, որ շատ բան կարող եմ փոխել, ու մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել: Բողոքելու փոխարեն պետք է ինքդ լինես փոխողը»,- ասում է Գայանեն` հավելելով, որ յուրաքանչյուր մարդ լավ գիտի, թե ինչպիսի երկրում և իրականությունում է ուզում ապրել, հետևաբար՝ յուրաքանչյուրը պետք է ձեռնամուխ լինի դրա կերտմանը:

Հայկուհի Բարսեղյան  

http://ankakh.com/article


ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ