Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տեղահանությունից դեպի ինքնուրույնություն․ Նոնայի ճանապարհը դեպի կայունություն [uri] => /news/nonatexahanvac.html [id] => 690 ) 1
Տեղահանությունից դեպի ինքնուրույնություն․...

Տեղահանությունից դեպի ինքնուրույնություն․ Նոնայի ճանապարհը դեպի կայունություն

27.03.2026
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Տեղահանությունից դեպի ինքնուրույնություն․ Նոնայի ճանապարհը դեպի կայունություն

Նոնայի կյանքը կտրուկ փոխվեց, երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ստիպեց նրան 2023 թվականի սեպտեմբերին լքել իր տունը՝ Մարտակերտի շրջանի Զանդախաչ գյուղում։ Որպես ութ երեխաների մայր և ընտանիքի միակ խնամող՝ նա կանգնեց աներևակայելի ծանրության առջև։

 

Համագյուղացիների հետ միասին ընտանիքը մի քանի հյուծիչ օր անցկացրեց ծայրահեղ ծանր պայմաններում՝ բեռնատարի թափքում ճանապարհ անցնելով՝ կառչած միայն մեկ հույսից՝ հասնել անվտանգ Հայաստան։

Նրանց առաջին ապաստանը Գյումրիում էր, որտեղ գերբնակեցված կացարանային պայմաններն ու սահմանափակ ռեսուրսները հատկապես դժվար էին դարձնում առօրյա կյանքը մեծ ընտանիքի համար պատասխանատու միայնակ մոր համար։

Կարիքների բացահայտում եվ համակարգված աջակցություն

Արմավիրի մարզ տեղափոխվելուց հետո Նոնայի ընտանիքը հայտնաբերվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից իրականացվող հայտնաբերման աշխատանքների շրջանակում։ «RENEW» ծրագրի միջոցով, որը իրականացվում է Եվրոպական միության մարդասիրական օգնության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ, ՀԿԽԸ-ն տեղահանված ընտանիքներին տրամադրում է համապարփակ պաշտպանության և կենսապահովման աջակցություն։

Սոցիալական աշխատողը իրականացրեց համակողմանի գնահատում, որի արդյունքում արձանագրվեցին մի շարք խնդիրներ՝ թերի իրավական փաստաթղթեր, անկայուն բնակարանային պայմաններ, ընտանիքում առկա հուզական լարվածություն և սահմանափակ կենսապահովման հնարավորություններ։

Առաջին տնայցի ընթացքում Նոնայի 15-ամյա դուստրը փակված էր իր մեջ և դժվարանում էր հաղորդակցվել։ Նոնայի համաձայնությամբ նա ուղղորդվեց ծրագրի հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) ծառայություններին։ Հոգեբանի հետ կանոնավոր հանդիպումների շնորհիվ նա աստիճանաբար սկսեց վերականգնել իր շփումները շրջապատի հետ և վերագտնել ինքնավստահությունը։

Միևնույն ժամանակ ընտանիքը բախվում էր լուրջ իրավական խոչընդոտների՝ բացակայող կամ սխալ ձևակերպված անձը հաստատող փաստաթղթեր և ծննդյան վկայականներ։ Սոցիալական աշխատողը կազմակերպեց ուղղորդումներ ծրագրի իրավական ծառայություններին և սերտ համագործակցեց համապատասխան մարմինների հետ։ Ներկայումս ընտանիքը մոտենում է փաստաթղթավորման գործընթացի ավարտին և պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, ինչը կարևոր քայլ է՝ պետական բնակարանային աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության համար։

Կենսապահովման վերականգնում

Սոցիալական աշխատողի աջակցությամբ Նոնան որոշեց տեղափոխվել Գրիբոյեդով գյուղ, որտեղ բնակարանների վարձավճարները առավել մատչելի են, իսկ միջավայրը՝ ավելի նպաստավոր երեխաների դաստիարակության համար։ Տեղափոխությունը նաև հնարավորություն տվեց ընտանիքին օգտվելու փոքր հողատարածքից, ինչը դարձավ շրջադարձային պահ։

Դեպքերի կառավարման գործընթացի շրջանակում սոցիալական աշխատողը հայտնաբերեց տեղական կազմակերպություն, որը աջակցում է տեղահանված ընտանիքներին փոքրածավալ գյուղատնտեսական ծրագրերով, և կազմակերպեց համապատասխան ուղղորդում։ Այդ աջակցությամբ Նոնան ստացավ գյուղատնտեսական սերմեր և սկսեց մշակել իր փոքր հողատարածքը՝ ստեղծելով ընտանիքի համար համեստ, սակայն կարևոր եկամտի աղբյուր։

«Տեղահանությունից հետո ես ինձ անզոր էի զգում, ամեն ինչում կախված էի օգնությունից»,— պատմում է Նոնան։
«Սոցիալական աշխատողի ուղղորդմամբ և ստացած աջակցությամբ ես կարողացա տեղափոխվել գյուղ, որտեղ կարող ենք վարձավճար վճարել և հող մշակել։ Այժմ ես սերմեր եմ ցանում և մշակում իմ հողը։ Թերևս սա պարզ է թվում, բայց ինձ համար դա արժանապատվություն է, անկախություն և հույս իմ երեխաների համար։ Ես այլևս միայն օգնություն ստացող չեմ, ես կառուցում եմ մեր ապագան»։

Աստիճանական վերականգնում ամբողջ ընտանիքի համար

Փոխակերպման սկզբնական փուլում ՀԿԽԸ-ն ընտանիքին տրամադրեց սննդի փաթեթներ և հագուստ՝ օգնելով կայունացնել իրավիճակը մինչ երկարաժամկետ լուծումների մշակումը։

Աստիճանաբար երեխաները վերադարձան իրենց առօրյա կյանքին։ Փոքրերը պատրաստվում են հաճախել մանկապարտեզ, իսկ 16-ամյա դուստրը արդեն հաճախում է դպրոց և ցուցաբերում է նոր մոտիվացիա։ Մյուս երեխաները շարունակում են ուսումը, իսկ նրանցից մեկը արդեն ընդունվել է քոլեջ։

Այսօր ընտանիքի վիճակը վկայում է ինչպես բարելավված կենսապայմանների, այնպես էլ ամրապնդված հոգեբանական դիմակայունության մասին։

Նոնայի փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է համակարգված մարդասիրական աջակցությունը՝ համադրելով իրավական աջակցությունը, հոգեսոցիալական ծառայությունները, առաջնային կարիքների բավարարումը, բնակարանային ուղղորդումը և կենսապահովման հնարավորությունները, օգնել տեղահանված ընտանիքներին անցում կատարել սուր խոցելիությունից դեպի կայունություն և ինքնուրույնություն։

 

«RENEW» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության մարդասիրական օգնության աջակցությամբ, նպատակ ունի բարելավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 16,020 կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կենսապայմանները և հոգեսոցիալական բարեկեցությունը։ 2023 թվականին հակամարտության սրացումը հանգեցրեց ավելի քան 100,000 մարդու զանգվածային տեղահանության դեպի Հայաստան։ Ծրագիրը իրականացվում է Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ ուղղված տեղահանված անձանց կյանքի վերականգնմանը, ինչպես նաև նոր համայնքներում կայունության և դիմակայունության խթանմանը։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ