Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցության շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին [uri] => /news/cooperation-with-kuwait-red-crescent.html [id] => 356 ) 1
Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ...

Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցության շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

08.12.2019

Warning: file_put_contents(): Only 0 of 169 bytes written, possibly out of free disk space in /home/redcrossstudioon/inc/functions.php on line 104
Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցության շնորհիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրեցին «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։


Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։


Ծրագրի շրջանակներում


  • 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ,
  • 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր,
  • 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար,
  • առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ