Array ( [label] => Եղիր ներգրավված [uri] => /become-a-volunteer.html [id] => 159 [content] => 0 ) 1
Եղիր ներգրավված
Array ( [label] => Ինչպես դառնալ կամավոր [uri] => /become-a-volunteer/how-to-become-a-volunteer1.html [id] => 155 [content] => 1 ) 1
Ինչպես դառնալ կամավոր

    Warning: file_put_contents(): Only 0 of 168 bytes written, possibly out of free disk space in /home/redcrossstudioon/inc/functions.php on line 104

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլոր անձինք` անկախ ռասսայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները, ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը:

Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր:

  • Շարքային անդամների ընդունումն իրականացվում է վերջինիս կողմից համապատասխան մասնաճյուղին ներկայացված դիմումի համաձայն: Շարքային անդամները վճարում են տարեկան անդամավճար:
  • Կամավոր անդամ է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել ՀԿԽԸ-ին: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանն ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:
  • ՀԿԽԸ պատվավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից այն անձանց, ովքեր բացառիկ ծառայություններ են մատուցել կազմակերպությանը:
  • ՀԿԽԸ հովանավոր անդամի կոչումը շնորհվում է ՀԿԽԸ նախագահության կողմից պետական և հասարակական այն ականավոր գործիչներին, ովքեր մշտապես օժանդակում են զարգացմանը և նպատակների ու խնդիրների իրականացմանը:

Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների մեծ բանակ, որոնք մասնակցում են խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարման ուղղված տարաբնույթ ծրագրերին:

Առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համար կարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21/1 հասցեով կամ լրացնել դիմումի առցանց ձևը։ 

ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ

Warning: file_put_contents(): Only 0 of 169 bytes written, possibly out of free disk space in /home/redcrossstudioon/inc/functions.php on line 104
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ