Ծրագրի օգնական
Ծրագրի օգնականը պատասխանատու է լինելու փաստաթղթաշրջանառության իրականացման, պայմանագրերի, ակտերի և հաշիվ-ապրանքագրերի նախապատրաստման, ինչպես նաև ԱՕ դասընթացների կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար։ Աջակցելու է ծրագրի թիմին՝ ապահովելով արդյունավետ փաստաթղթային կառավարում և ընդհանուր կազմակերպչական աջակցություն։
RENEW ծրագիրը երկարաձգվել է՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երկարաժամկետ ինտեգրմանը Երևան, Հայաստան – 2025թ․ հունիս
Մեր առաջնահերթությունը կյանքեր փրկելն է
Իրանում վերջերս տեղի ունեցած ճգնաժամը խորը մարդասիրական մարտահրավեր է: Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջնագծում է, սահմանային անցակետում իրականացնում է մոնիտորինգ և կարիքների գնահատում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար:
2023 թվականի աշնանը մեծ թվով մարդիկ՝ սեպտեմբերի 19-ից սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով տեղափոխվեցին Հայաստան: ՀՀ կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ավելի քան 100.000 մարդ ժամանեց Հայաստան՝ ունենալով աջակցության կարիք նոր բնակության վայրում հաստատելու համար: Հայաստան տեղահանվածները թողեցին իրենց տները, արժեքավոր իրերը, ապրուստի միջոցները, ըստ էության՝ իրենց նյութական ունեցվածքը: Տեղահանվածները ամիսներ շարունակ կրաել էին հոգևոր և հուզական լարվածություն: Սա կարող էր լուրջ ազդեցություն ունենալ նրանց ֆիզիկական և մտավոր առողջության, ինչպես նաև նրանց սոցիալական և տնտեսական ինտեգրման վրա:
RENEW ծրագիրը իրականացվում է Հայակական Կարմիր Խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական Կարմիր Խաչի աջակցությամբ։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ իր Մարդասիրական Օգնության Գործողությունների միջոցով և գործարկվում է 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ։ RENEW ծրագրի նպատակն է բարելավել ԼՂ-ից տեղահանված անձանց կյանքի պայմանները՝ կենտրոնանալով հոգեսոցիալական բարեկեցության բարձրացման, կանխիկ և վաուչերային աջակցման, ինչպես նաև զբաղվածության խթանման և եկամուտների ստեղծման վրա:
Ռամելա Մկրտչյանը ծնվել և մեծացել է Իվանյան գյուղում, որը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում։ Նա ընտանիքի հետ ապրում էր իր սեփական տանը։ Ռամելան աշխատում էր որպես խոհարարի օգնական Ռազմական հոսպիտալում՝ պատրաստելով և մատուցելով ուտեստներ զինվորների համար։ Միևնույն ժամանակ նրա ամուսինը՝ Արկադի Մկրտչյանը, զբաղվում էր այգեգործությամբ և անասնապահությամբ։
Նրանք նաև ունեին փոքրիկ մթերային խանութ, որտեղ իրենց որդին վաճառում էր այգուց հավաքված բերքը։ Նրանց կյանքը սերտորեն կապված էր համայնքի հետ՝ հիմնված աշխատանքի հանդեպ սիրո և ընտանեկան արժեքների վրա
Մենք փնտրում ենք փորձառու և որակավորված բուժաշխատողի, ով կղեկավարի և կվերահսկի տնային խնամքի ծառայությունների բժշկական բաղադրիչը հետևյալ համայնքներում․
Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն » ծրագրի շրջանակում փնտրում է պատասխանատու և մոտիվացված անձանց՝ Տնային Խնամողի պաշտոնում աշխատելու համար հետևյալ բնակավայրերում․