Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր [uri] => /news/june-20-is-celebrated-as-world-refugee-day.html [id] => 575 ) 1
Հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների...

Հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր

20.06.2023
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ
Հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր

Հունիսի 20-ը ՄԱԿ-ի կողմից Փախստականների համաշխարհային օր է հայտարարվել 2000 թվականից, իսկ այս տարվա կարգախոսն է՝ «Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները միշտ ներառված են»։ Սա ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու վերջին տարիների ամենամեծ մարդասիրական ճգնաժամին՝ փախստականների հիմնախնդիրներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Բնակչության տեղաշարժի ուղղության շրջանակներում, իրականացնում է ՀՀ-ում ապաստան հայցողներին, տեղահանվածներին, փախստականներին և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց պաշտպանություն և ինտեգրում, այդ թվում՝ ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում և չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության և ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում և ինտեգրում, սեռական և գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:

Վերջին տարիներին ՀԿԽԸ-ն աջակցել է ավելի քան 120 000 անձի։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նշված ոլորտում սերտորեն համագործակցում է պետական մարմինների հետ՝ ՀՀ  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ոլորտին առնչվող այլ շահագրգիռ կառույցների հետ:

Ապաստան հայցողներին, տեղահանվածներին, փախստականներին և փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց համար իրականացվող գործունեության ընթացքում ՀԿԽԸ  հիմնական միջազգային գործընկերը ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակն է Հայաստանում:

Գործունեությանը աջակցում/ել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, Ավստրիական Կարմիր խաչը, Գերմանական Կարմիր խաչը, Դանիական Կարմիր խաչը, Մոնակոյի Կարմիր խաչը, Շվեցարիայի Կարմիր խաչը, Իրանի Կարմիր մահիկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Իզմիրլյան հիմնադրամը, GIZ կազմակերպությունը, «Հանթեր ֆուդ» և «Մաջորել» կազմակերպությունները։

 

2021-2022թ ընթացքում  ՀԿԽԸ-ի գործունեության ամփոփումը Բնակչության տեղաշարժի ուղղությամբ.

- Ապաստան հայցողների և փախստականների համար իրականացվել է 22 տեղեկատվական հանդիպում տեղահանված անձանց իրավունքների, փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի, սոցիալական ծառայությունների հասանելիության, աշխատանքի տեղավորման, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և թրաֆիկինգի կանխարգելման և այլ թեմաներով։ Ընդհանուր առմամբ 365 ապաստան հայցող և փախստական մասնակցել է նշված հանդիպումներին։  

- ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և անձնագրերի և վիզաների վարչության ներկայացուցիչների  համար կազմակերպվել է 11 դասընթաց՝ 163  աշխատակցի մասնակցությամբ։  146 այց է իրականացվել սահմանային անցման ցամաքային կետեր և օդանավակայաններ։ Շաբաթական մոնիթորինգ է իրկանացվել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում, որտեղ կատարվել են վերանորոգումներ և տրամադրվել է անհրաժեշտ գույք։  

- ՀԿԽԸ-ն 12 լեզուների տիրապետող 16 թարգմանիչների միջոցով  ապահովել է 2634 ժամ և 880 էջ գրավոր թարգմանություն ապաստան հայցողների և փախստականների համար։  

- Հոգեբանական 706 անհատական  խորհրդատվություն է իրականացվել  փախստականների և ապաստան հայցողների համար։  

- Իրականացվել է փախստական երեխաների պաշտպանության և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելման աշխատանքային խմբերի 12 հանդիպում,   երեխաների պաշտպանության հատուկ 120 դեպքի վարում։ 217 երեխա ստացել է կրթության հասանելիությունն ապահովող նյութական աջակցություն։  

- Կազմակերպվել է  փախստական կանանց փոխաջակցման խմբի 14 հանդիպում:

- ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության 49 ստորաբաժանումների  318  ներկայացուցիչներ՝ սոցիալական աշխատողներ, ընդունարանի աշխատակիցներ և տարածքային կենտրոնների ղեկավարներ վերապատրաստվել են և իրազեկվել փախստականների իրավունքների վերաբերյալ 15 դասընթացների ընթացքում։  

- Տնտեսական ինտեգրման աջակցություն է ստացել 433 ընտանիք՝ անասնապահության, կարի, մեքենաների վերանորոգման, խոհարարության, վարսահարդարման  և այլ բազմաթիվ բնագավառներում գործունեություն ծավալելու և եկամուտ ստանալու նպատակով։  

- 168  ապաստան հայցող և փախստական մասնակցել է հայոց լեզվի դասընթացներին, իսկ 872-ը՝ 48 մշակութային միջոցառումների։  

- 6300 ընտանիքի հետ իրականացվել է պաշտպանության մոնիթորինգ, իսկ 1259 ընտանիք ներառվել  է դեպքի վարման գործընթացում։  

- 135 այցելություն է իրականացվել Կիլիկիա ավտոկայան՝ ԼՂ-ից տեղահանված անձանց վերադարձի մոնիթորինգի նպատակով։  

- 460 խոցելի ընտանիքների երեխաների տրամադրվել են պլանշետներ՝ կրթության հասանելիության ապահովման նպատակով։  

- 1500 երեխա ստացել է  դպրոցական պայուսակ՝ գրենական պարագաներով և սմարթ ժամացույցներ՝ դիմակայունության բարձրացման նպատակով։  

- Փախստական երեխաների իրավունքների վերաբերյալ 30 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել երեխաների համար։  

- 818 երեխայի հետ ՀԿԽԸ հոգեբաններն անցկացրել են անհատական զրույցներ՝ խնդիրների բացահայտման նպատակով։  

- ԼՂ-ից տեղահանված 1000 անձի համար կազմակերպվել է 70 խմբային հոգեբանական հանդիպում։ 

- Աջակցություն է տրամադրվել 8 համայնքահեն կազմակերպության, որոնք ներառված են եղել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքներին արձագանքման գործում։

- 5755  երեխա մասնակցել է Երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրային բազմաբնույթ միջոցառումների։  

- Ծնողների հետ իրականացվող հանդիպումներին մասնակցել է 450 անձ։ Համայնքային, բակային ճամբարներ են կազմակերպվել 350 երեխաների համար։  

- Ավելի քան 68 հոգի աշխատանքի է տեղավորվել՝ մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո։  

- ԼՂ-ից տեղահանված 1000 և տեղացի խոցելի 1000 ընտանիք ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

- Շուրջ 300  սիրիահայ, 300 տեղացի և 300 տեղահանված  խոցելի ընտանիք օգտվել է բնակարանային վարձի տրամադրման ծրագրերից:

- Համայնքների զարգացման  շրջանակներում իրականացվել է 38 համայնքային զարգացման ծրագիր՝ խաղահրապարակների կառուցում, մեծահասակների սենյակի կահավորում,  դպրոցների սպորտային գույքի տրամադրում, մշակույթի տան ջեռուցում, երաժշտական դպրոցին երաժշտական գործիքների տրամադրում, Մշակույթի տան բեմի բարեկարգում և այլն։ 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ