Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ կամավորներն առողջ ապրելակերպի և առաջին օգնության դասընթացներ են անցկացնում Երևանի բակային ճամբարներում [uri] => /news/healthy-lifestyle-and-first-aid-skills-at-courtyard-camps.html [id] => 52 [content] => 1 ) 1
ՀԿԽԸ կամավորներն առողջ ապրելակերպի և առաջին...

ՀԿԽԸ կամավորներն առողջ ապրելակերպի և առաջին օգնության դասընթացներ են անցկացնում Երևանի բակային ճամբարներում

11.07.2013

Warning: file_put_contents(): Only 0 of 170 bytes written, possibly out of free disk space in /home/redcrossstudioon/inc/functions.php on line 104

Հուլիսի ամսից, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մեկնարկել են բակային  ճամբարները`մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով:

Ճամբարների ժամանակ անցկացվում են մարզական խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ, վիկտորինաներ: Ճամբարների նպատակն այն է, որ երեխաները ոչ միայն ակտիվ հանգիստ անցկացնեն, այլ նաև կրթվեն:

Այդ նպատակով էլ բակային ճամբարների կազկակերպմանը մասնակցել է նաև Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

ՀԿԽԸ կամավորները Կենտրոն վարչական շրջանում երեխաներին ծանոթացրել են Առողջ ապրելակերպի և Առաջին օգնության սկզբունքներին: Հետաքրքրաշարժ խաղերի  և ինտերակտիվ վարժանքների միջոցով երեխաները օգտակար տեղեկատվություն են  ստացել  կենսական անհրաժեշտության այդ թեմաների վերաբերյալ:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ