Ֆինանսավորումը՝  ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ
 
Իրականացումը՝ ՀՀ  ամբողջ  տարածքով, հանրային առողջապահության  ոլորտ
 
Թիրախային խումբ՝ Տուբերկուլյոզով  հիվանդները բուժման ամբուլատոր փուլում
 
Նպատակը՝ Դեղորայքի ընդունման հետևողականության բարելավումը` ուղղված տուբերկուլոզով (այսուհետ՝ ՏԲ) հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը:
 
Տևողությունը՝     07.10. 2010թ - 30.06.2015թ
 
Հիմնական գործողությունները՝
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով սոցիալական աշխատողների համար կրթական միջոցառումների կազմակերպում
 
- Սոցիալական աշխատողների կողմից իրականացվող կրթական և տեղեկատվական բնույթի միջոցառումներ
 
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային փաթեթների բաշխում /ստացիոնար բուժման փուլում/
 
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  դեղակայուն ՏԲ հիվանդներին սննդային և  հիգիենիկ փաթեթների բաշխում /ամբուլատոր բուժման փուլում/
 
- Դեղակայուն ՏԲ հիվանդներին դեղերի կողմնակի ազդեցությունը նվազեցնելու նպատակով հյութերի տրամադրում
 
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով դեղակայուն ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
 
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով ռեգուլյար ՏԲ հիվանդներին/կամ բուժքույրերին ԴՈԹ ռազմավարության շրջանակներում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում 
 
- Բուժման հետևողականության բարձրացման նպատակով  ռեգուլյար ՏԲ հիվանդներին սննդային և հիգիենիկ փաթեթների տրամադրում
 
- Սոցիալապես անապահաով ԴԿ ՏԲ հիվանդներին ձմռան 3.5 ամիսների ընթացքում ջեռուցման ծախսերի փոխհատուցում