Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/social/social_current_projects.html [id] => 54 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում [uri] => /what-we-do/social/social_current_projects/strengthening-resilience-of-south-caucasus-communities-to-health.html [id] => 200 [content] => 1 ) 1
Արտակարգ իրավիճակներում առողջապահական...

Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում

Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում

Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։

Ծրագիրը, որն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում, նպատակ ունի բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։

Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները կզարգացնեն առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ ձեռք կբերեն աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։

 Դրան հասնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները

  •  կարողությունների կառուցմանն ուղղված բազմասեկտոր համայնքակենտրոն գործողություններ,
  • համայնքային սանիտարահամաճարակային հսկողության համակարգեր,
  • աղետներին արագ արձագանքելու նպատակով արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ առողջապահական պարագաների պահուստային ֆոնդեր,
  • տեղական առողջապահական մարմիններին աջակցելու նպատակով միջազգային Առողջապահական կանոնակարգերի իրականացման և միջոլորտային համակարգման մեխանիզմները բարելավելու քաղաքականության մշակում։

 «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների  նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվելու է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ  համագործակցությամբ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ