Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects.html [id] => 72 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Փախստականների պաշտպանություն և ինտեգրում [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects/refugee-protection-and-integration-project.html [id] => 249 [content] => 1 ) 1
Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Իրականացնող կազմակերպություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ծրագրի անվանում՝ Փախստականների պաշտպանություն և ինտեգրում

Իրականացման ժամկետներ՝ 2022 թվական

Դոնոր կազմակերպություն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի գրասենյակ

Իրականացման աշխարհագրություն՝ Հայաստանի Հանրապետություն

Թիրախ խումբ՝ Ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ-ում ապաստան հայցողները, փախստականները,
փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձիք

Ծրագրի նպատակ և գործողություններ՝

Ծրագրի շրջանակներում իրականացվում է  տեղահանված անձանց ընդհանուր պաշտպանության և նրանց ինտեգրմանն ուղղված լայնածավալ գործունեություն։  
Ապաստան հայցողների համար ՀՀ տարածք մուտքի հասանելիությանն ուղղված նպատակով ՀԿԽԸ-ն իրտարածքային մասնաճյուղերի օգնությամբ իրականացնում է ՀՀ ցամաքային սահմանակետերի,
օդանավակայանների, կանաչ սահմանների անցակետերի պարբերական մոնիթորինգ, համագործակցում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ, կազմակերպում պարբերական
վերապատրաստումներ՝ ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների վերաբերյալ։  ՀԿԽԸ-ն տրամադրում է թարգմանչական ծառայություններ՝ ապաստանի
ընթացակարգի և ինտեգրմանն ուղղված միջոցառումների բոլոր փուլերում։

ՀԿԽԸ-ն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի մշտադիտարկում՝ վերհանելով այնտեղ բնակվող ապաստան հայցողների
անհատական խնդիրներ, ենթակառուցվածքների և պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ է ներկայացնում և  իրականացնում դրանք։   աջակցելու և սոցիալական տարաբնույթ ռիսկերից
պաշտպանելու, նրանց հիմնական կարիքները բավարարելու և իրավունքների իրագործման ապահովման աշխատանքներ:  Տվյալ կացարանում ապաստան հայցողների համար իրականացվում են տեղեկատվական
հանդիպումներ, հայոց լեզվի դասընթացներ, տրամադրվում է հոգեբանական աջակցություն։ 


Ծրագրի շրջանակներում նպատակ է դրվել նաև հատուկ պաշտպանություն ապահովել դժվարին
իրավիճակում հայտնված փախստական երեխաների, բռնության ենթարկված անձանց համար։ Երեխաների
լավագույն շահի բացահայտումը և դրա հիման վրա դեպքի վարման իրականացումը, բռնության ենթարկված

փախստական կանանց հետ հատուկ վերականգնողական և սոցիալ-հոգեբանական  աշխատանքի
իրականացումը նպաստում են իրավունքների համապարփակ պաշտպանությանը։
Ինտեգրմանն ուղղված գործունեությունը ևս ունի բազմաշերտ ուղղվածություն։

- Սոցիալ-մշակութային ինտեգրում՝

 հայերեն լեզվի դասընթացների կազմակերպում փախստականների համար - դասերը
կազմակերպվում են հեռավար և առկա տարբերակներով, ելնելով մասնակիցների
քանակից, լեզվից, քովիդ-19 իրավիճակից և այլն։

 հոգեբանական աջակցության տրամադրում -  անհատական և խմբային հոգեբանական
աջակցություն ինչպես հատուկ կացարանի բնակիչներին, այնպես էլ դրանից դուրս
ապրող մեր թիրախային խմբեր հանդիսացող անձանց և ընտանիքներին:

 քաղաքացիական ուղղորդման սեսիաների և մշակութային միջոցառումների
կազմակերպում – որի շնորհիվ շահառուները ծանոթանում են հայկական մշակույթին,
ավանդույթներին, իրավական և սոցիալական համակարգին, նրանց հասանելի
օգնության ծրագրերին և ապրուստի միջոց ստանալու հնարավորություններին։

- Երեխաների դիմակայունության բարձրացում՝

 Երեխաների համար միջոցառումների կազմակերպում - նպատակաուղղված են
բարձրացնելու երեխաների հոգեբանական բարեկեցությունը, սոցիալական
համախմբվածությունը, խաղաղ գոյակցությունը ևտեղական ինտեգրումը: Կազմակերպվում
են տարատեսակ խմբային հանդիպումներ, արտ-թերապիաներ, մշակութային և կրթական
միջոցառումներ:

- Տնտեսական ինտեգրման ապահովման նպատակով ՀԿԽԸ-ն իրականացնում է՝

 զբաղվածության, աշխատանքի տեղավորման աջակցություն,

 աշխատանքային պրակտիկայի  ապահովում/կազմակերպում,

 մասնագիտական գործիքների տրամադրում,

 տնտեսական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների տրամադրում՝
ֆինանսական գրագիտություն, ընտանեկան բյուջեի կառավարում, բիզնես դասընթացներ,
մարքեթինգ, կարիերայի զարգացում,

 բիզնես խորհրդատվության տրամադրում և հետագա ուղղորդումներ։  

Խաղաղ համակեցության և համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր՝

 Սերտ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՀՀ ողջ
տարածքում կիրականացվեն համայնքային աջակցության ծրագրեր, ինչպես նաև
կտրամադրվի աջակցություն համայնքահեն կազմակերպություններին։
Համագործակցելով ՀՀ ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ,
կկազմակերպվեն ՄՍԾ ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ