Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects.html [id] => 72 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects/improving-refugee-reception-and-promoting-integration-of-persons.html [id] => 110 [content] => 1 ) 1
Փախստականների պաշտպանություն և տնտեսական...

Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում

Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Բնակչության տեղաշարժի ուղղությամբ ՄԱԿ ՓԳՀ- ի հետ համագործակցությամբ իրականացնում է «Փախստականների պաշտպանություն  և ինտեգրում» ծրագիրը:

Ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ-ում ապաստան հայցողները, փախստականները, փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձիք:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է  տեղահանված անձանց ընդհանուր պաշտպանության և նրանց ինտեգրմանն ուղղված լայնածավալ գործունեություն։  

Ապաստան հայցողների համար ՀՀ տարածք մուտքի հասանելիությանն ուղղված նպատակով ՀԿԽԸ-ն իրտարածքային մասնաճյուղերի օգնությամբ իրականացնում է ՀՀ ցամաքային սահմանակետերի, օդանավակայանների, կանաչ սահմանների անցակետերի պարբերական մոնիթորինգ, համագործակցում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ, կազմակերպում պարբերական վերապատրաստումներ՝ ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների վերաբերյալ։  ՀԿԽԸ-ն տրամադրում է թարգմանչական ծառայություններ՝ ապաստանի ընթացակարգի և ինտեգրմանն ուղղված միջոցառումների բոլոր փուլերում։

ՀԿԽԸ-ն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի մշտադիտարկում՝ վերհանելով այնտեղ բնակվող ապաստան հայցողների անհատական խնդիրներ, ենթակառուցվածքների և պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ է ներկայացնում և  իրականացնում դրանք։   աջակցելու և սոցիալական տարաբնույթ ռիսկերից պաշտպանելու, նրանց հիմնական կարիքները բավարարելու և իրավունքների իրագործման ապահովման աշխատանքներ:  Տվյալ կացարանում ապաստան հայցողների համար իրականացվում են տեղեկատվական հանդիպումներ, հայոց լեզվի դասընթացներ, տրամադրվում է հոգեբանական աջակցություն։

Ծրագրի շրջանակներում նպատակ է դրվել նաև հատուկ պաշտպանություն ապահովել դժվարին իրավիճակում հայտնված փախստական երեխաների, բռնության ենթարկված կանանց համար։ Երեխաների լավագույն շահի բացահայտումը և դրա հիման վրա դեպքի վարման իրականացումը, բռնության ենթարկված փախստական կանանց հետ հատուկ վերականգնողական և սոցիալ-հոգեբանական  աշխատանքի իրականացումը նպաստում են իրավունքների համապարփակ պաշտպանությանը։

 

Ինտեգրմանն ուղղված գործունեությունը ևս ունի բազմաշերտ ուղղվածություն։ Սոցիալ-մշակութային ինտեգրմանն ուղղված գործողությունները ներառում են  հայերեն լեզվի դասընթացների կազմակերպում փախստականների համար,  հոգեբանական աջակցության տրամադրում, քաղաքացիական ուղղորդման սեսիաների կազմակերպում։

Տեղահանված ընտանիքների տնտեսական ինտեգրման ապահովման նպատակով ՀԿԽԸ-ն իրականացնում է զբաղվածության, աշխատանքի տեղավորման   աջակցություն, աշխատանքային պրակտիկայի  ապահովում, մասնագիտական գործիքների տրամադրում, տնտեսական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների տրամադրում,  հետագա ուղղորդում և բիզնես խորհրդատվություն։  

Խաղաղ համակեցության և համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը կիրակացվեն տեղական ինքնակառավարման համայնքների հետ սերտ համագործակցությամբ։ Կկազմակերպվեն միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների կարողությունների  զարգացմանն  ուղղված դասընթացներ։

 

 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ