Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության ֆինանսավորմամբ և Դանիական, Ավստրիական ու Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ ՀԿԽԸ-ն իրականացնում է «Պատրաստ լինել արձագանքելուն. արդիականացված պատրաստվածություն եւ արձագանքման կարողություններ Հարավային Կովկասում» ծրագիրը` Երևանում, Տավուշի, Գեղարքոինիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Այն մեկնարկել է 2019 թվականի հունվարի 1-ին և շարունակվելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության պաշտպանության համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բնակչության պաշտպանության եւ հումանիտար օգնության դերակատարների միջեւ համագործակցությունն ընդլայնելու միջոցով:
Ծրագրի նպատակին հասնելու համար կազմակերպվում են գործողություններ հետևյալ հիմնական ուղղություններով՝
Ծրագրի հիմնական թիրախ հանդիսանում են ՀԿԽԸ Երևանի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի արձագանքման թիմերը, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցող կառույցները: