«Ռեսուրսների մոբիլիզացում» ծրագիր

 

Այս ծրագրի նպատակն է զարգացնել Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային և տարածքային մասնաճյուղերի կարողությունները` տեղական հնարավոր նվիրատուների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ կապերի հաստատման միջոցով, ինչպես նաև խթանել ՀԿԽԸ ռեսուրսների հայթայթման գործընթացը:

 

«Ռեսուրսների մոբիլիզացում» ծրագրի շրջանակներում իրականացվել են համալիր միջոցառումներ` ուղղված ՄՄ/ՏՄ-ների ռեսուրսների հայթայթման և հաղորդակցության հմտությունների զարգացմանը, ինչպես նաև իրականացվել են միջոցառումներ ՀԿԽԸ լուսաբանման և ռեսուրսների հայթյայթման ուղղությամբ:

 

2009թ. մեկնարկած ծրագրում ընդգրկվել են ՀԿԽԸ  6 մարզային մասնաճյուղեր (Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի. Գեղարքունիքի և Արագածոտնի ՄՄ և Սևանի ՏՄ): Ծրագրի շրջանակներում վերը նշված ՄՄ/ՏՄ անձնակազմի և կամավորների համար կազմակերպվել են ռեսուրսների մոբիլիզացման, և հաղորդակցության հաստատման թեմաներով դասընթացներ: ՄՄ/ՏՄ անձնակազմի կողմից իրականացվել է մարզային համայնքների կարիքների գնահատում` համագործակցելով ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վեր են հանվել մարզերի խոցելի խմբերը:

 

Հանդիպումներ են տեղի ունեցել տեղական հնարավոր նվիրատուների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ: ՀԿԽԸ ղեկավարության և ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակները, նախանշվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները` տեղական կազմակերպությունների ուշադրությունը համայնքի խնդիրների վրա բևեռելու ուղղությամբ:

Ծրագրում ներառված մարզերում ՏԻՄ և տեղական բիզնես ներակայացուցիչների աջակցությամբ իրականացվել են  մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են կարիքների գնահատման արդյուքում հաստատված խոցելի խմբերի սոցիալական խնդիրների լուծմանը: Արդյունքում կապեր են հաստատվել լրատվամիջոցների և մարզերում գործող տաբեր կազմակերպությունների հետ: Միջոցառումներ են անցկացվել նաև ԶԼՄ-ների հետ` այդ թվում կլոր սեղաններ, լուսաբանող սեմինարներ  և այլն:

 

Մարզերում իրականացվող գործողություններից բացի` Ռեսուրսների մոբիլիզացման ծրագիրի շրջանակներում անցկացվել են նաև  մի շարք միջոցառումներ` ռեսուրսների հայթայթման  և հաղորդակցության հաստատման ուղղությամբ, ինչպես օրինակ, հանգանակության տուփերի տեղադրում խանութներում և օդանավակայանի սպասասրահներում, զարդերի պատրաստում և մասնակցություն ցուցահանդես-հանգանակությունների, ճաշ և հանդիպումներ դոնորների հետ, լրագրողների համար սեմինարներ ու նախաճաշ-հանդիպումներ, և այլն:

 

Ծրագրի հաջողության մասին են վկայում հաստատված բազմաթիվ  համագործակցությունները, օրինակ` համատեղ ծրագրեր Աշտարակ կաթ ՓԲԸ-ի, Օրանժ Արմենիա և Վիվասել-ՄՏՍ-ի հետ, համագործակցություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանների հետ:

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.