Առողջապահություն

 

Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք արդիական առողջապահական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ արձագանք և լուծումներ: Այդ խնդիրներից են տուբերկուլյոզը, ՁԻԱՀ-ը, հեպատիտը և թմրամոլությունը: Հայկական Կարմիր խաչի ընկերության Առողջապահական բաժինն ակտիվ պայքար է մղում այս հիվանդությունների դեմ:

 

Պայքարի նպատակն է կանխարգելել նշված հիվանդությունները և նվազեցնել թիրախային խմբերի խոցելիությունը դրանցից, աջակցել շահառուների բուժման ընթացքին` խթանելով գործընթացի  հետևողականությունը:

 

 

Կանխարգելիչ միջոցառումներից են լուսաբանումը և կրթումը, որոնք բարձրացնում են իրազեկվածության մակարդակը թե՛ հանրության, և թե՛ շահառուների շրջանում և նպաստում  այդ հիվանդների հանդեպ խտրականության և խարանելու դրսևորումների վերացմանը: 

 

  

 

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.