Սոցիալական աջակցություն

 

  Հայակական Կարմիր խաչի ընկերությունը, նպատակ ունենալով աջակցել պետական համակարգին` նվազեցնելու սոցիալապես անապահով մարդկանց խոցելիությունը և բարելավել համայնքների բնակչության առողջական վիճակը, լայնածավալ գործունեություն է ծավալում բնակչության համապատասխան խմբերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր` ուղղված միայնակ ծերերի, նացիոնալ-սոցիալիստների զոհերի, հանրակացարանաբնակ և առավել կարիքավոր ծնողազուրկ երեխաների սոցիալական իրավիճակի բարելավմանը:

    ՀԿԽԸ -ն աշխատանքներ է տանում մի շարք ոլորտներում` բնակչության սոցիալական վիճակի ուսումնասիրություն, սոցիալական ծառայությունների մատուցում. սննդամթերքի, դեղամիջոցների, հագուստի, հոգեբանական և խորհրդատվության տրամադրում:

 

 

 

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.