ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բոլոր բաղկացուցիչների, կառավարությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Ազգային ընկերությունը ձեռք է բերում նոր կապեր, հաստատում և ընդլայնում է համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քույր ԱԸ-ների հետ:

 

 

 

 

Իր բազմամյա գործունեության ընթացքում ՀԿԽԸ-ն համատեղ ծրագրեր է իրականացրել Նորվեգական, Բրիտանական, Ճապոնական, Դանիական, Ավստրիական, Ամերիկյան Կարմիր խաչերի, Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործակալության, Եվրամիության,  Գլոբալ Ֆոնդի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի, Հայ Կարմիր խաչի փոխօգնության կոմիտեի Լեոնի մասնաճյուղի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Առաքելություն արևելք, Գերմանական տեխնիկական համագործակցություն և մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ:  

 

 

Միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչն իրականացնում է.

 

Սոցիալական ծրագրեր` միայնակ տարեցների, հանրակացարանաբնակ ծերերի և երեխաների աջակցության ուղղությամբ (Ավստրիական, Ճապոնական, Գերմանական, Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային Կարմիր խաչեր),

 

«Հայաստանում նախկին նացիոնալ-սոցիալիստների զոհերի սոցիալ-հոգեբանական և բժշկական խնամք» ծրագիր (Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյորտեմբերգի երկրամասային միավորման և գերմանական «Հիշողություն,  Պատասխանատվություն, Ապագա» հիմնադրամ)

 

Աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրեր (Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժին, Դանիական, Իսլանդական, Ավստրիական Կարմիր խաչեր, Ավստրիական զարգացման գործակալություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Կարմիր խաչի  և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա)

 

Առողջապահական ծրագրեր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդներին սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում (Գլոբալ հիմնադրամ, Անդորրայի և Ամերիկյան Կարմիր խաչեր, ԱՄՆ խաղաղության կորպուս)

 

Փախստականների և ապաստան հայցողների աջակցության ծրագրեր (ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, Ավստրիական Կարմիր խաչ):

 

 

ՀԿԽԸ աշխատակիցներն ու կամավորները մասնակցում են միջազգային հանդիպումների, սեմինարների ու միջոցառումների`ներկայացնելով Ազգային ընկերությունը տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային համագործակցության հանդիպումների, Առաջին օգնության մրցույթների, դասընթացների և ճամբարների ժամանակ:

 

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.