ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

 

Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) շրջանակներում գործող կամավոր անդամների երիտասարդական միավորում է, որը հիմնադրվել է 1992թ. նոյեմբերի 3-ին: Այն գործում է ՀԿԽԸ բոլոր մարզային և տարածքային մասնաճյուղերում և գործունեություն է ծավալում հետևյալ ոլորտներում.

 

      Սոցիալական խնամք

 

   

      Առողջապահություն

 

  • ԵԿԽ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր
  • կազմակերպում է բազմաբնույթ հանրային միջոցառումներ ու առողջ ապրելակերպի թեմաներով դասընթացներ ուսումնական հաստատություններում
  • գործարկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի SMS տեղեկատվական գիծ

   

     Ռեսուրսների հայթայթում

 

  • ԵԿԽ-ն իրականացնում է Ռեսուրսների հայթայթման ծրագրեր
  • կազմակերպում է քարոզարշավներ, դրամահավաքներ, հանգանակություններ, բարեգործական երեկոներ
  • պատրաստում է բացիկներ, զարդեր և այլ նյութեր բարեգործական միջոցառման համար

 

     Միջազգային համագործակցություն

 

  • ԵԿԽ-ն իրականացնում է երիտասարդ կամավորների փոխանակում Բրիտանական և Գերմանական Կարմիր Խաչերի հետ "Եվրոպական կամավորական ծառայություն" ծրագրի շրջանակներում
  • կազմակերպում և մասնակցում է միջազգային հավաքների, ճամբարների, սեմինարների, թրեյնինգների

 

       

Կարմիր Խաչի մարդասիրական արժեքների լուսաբանում

 

  • ԵԿԽ-ն կազմակերպում է Կարմիր Խաչի գաղափարների լուսաբանում դպրոցներում և բուհերում,
  • նպաստում է կամավորական շարժման խթանմանը, կամավորների հավաքագրմանն ու ՀԿԽԸ գործունեության մեջ ներգրավմանը հրատարակում է ԵԿԽ գործունեությունը լուսաբանող տեղեկագիր:

 

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.