left-nav-top

Եղի’ր ներգրավված

left-nav-bottomimg

«Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն

 

 

   

«Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժումը:

 

Ողնուղեղի և ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատում է առանձին բժիշկ, բույժքույր, վերականգնող թերապևտ, հոգեբան և սպորտային մարզիչ:

Կենտրոնն ունի ընդլանված ստացիոնար և ամբուլատոր բժշկական ծառայություններ` ախտորոշում, ջրաբուժություն, ջրային մերսում, ցեխաբուժություն/տորֆաբուժություն,  կինեզոթերապիա, ֆիզիոթերապևտիկ բուժում, բուժական և դասական մերսում, էլեկտրաթերապիա, ինհալացիոն բուժումներ, ասեղնաբուժություն սպորտային համալիր, սթրեսոլոգի  կաբինետ, «ՍԿԷՆԱՌ» բաժանմունք:

 

Գգործունեության ընթացքում կենտրոնում արդեն բուժվել և իրենց առողջությունն են վերականգնել մոտ 10 000 հիվանդ ՀՀ-ից, ԱՊՀ-ից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: Կենտրոնում տարեկան կտրվածքով բուժում է ստանում 900-1000 հաշմանդամ, 280 վետերան, 5 փախստական, սոցիալապես անապահով խավի մոտ 526 ներկայացուցիչ:

 

Կատարվում են նաև դիսպանսեր տնային այցելություններ հաշվառման վերցրած ողնաշարի և ողնուղեղի վնասվածքով հաշմանդամ հիվանդներին` ցուցաբերելով բժշկական օգնություն և հետազոտում:

Կենտրոնի «Փարոս» երգչախումբը և բասկետբոլի «Կլիլիկա» թիմը պարբերաբար մասնակցում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար տարբեր երկրներում կազմակերպվող համերգներին և մրցումներին:

 

 

right-arrow left-arrow
©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.